Սիմոն Աբգարյանը 2027-ից կղեկավարի Փարիզի «Արևի թատրոնը»

3 րոպեի ընթերցում

Ֆրանսահայ դերասան, բեմադրիչ և դրամատուրգ Սիմոն Աբգարյանը 2027 թվականի սեպտեմբերին կստանձնի Փարիզի Théâtre du Soleil՝ «Արևի թատրոնի» ղեկավարումը՝ փոխարինելով թատրոնի հիմնադիր Արիան Մնուշկինին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մնուշկինն այս մասին նոյեմբերի 26-ին հայտնել է AFP գործակալությանը։ Նշանակումը գործակալությանը հաստատել է նաև Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը։

«Նա մեզ հետ աշխատանքը կսկսի արդեն գարնանը և ղեկավարումը կստանձնի սեպտեմբերին»,– ասել է Մնուշկինը, որը թատրոնը ղեկավարում է հիմնադրման՝ 1964 թվականից։

Աբգարյանի ընտրությունը համաձայնեցվել է թատերախմբի հետ։ Նոր ղեկավարի կողքին կգործի վեց հոգուց բաղկացած կոլեգիալ ղեկավարություն՝ պահպանելով թատրոնի հավաքական կառավարման սկզբունքները։

Աբգարյանի համար նշանակումը նաև վերադարձ է հարազատ թատրոն․ նա թատերախմբին միացել է 1985 թվականին և այնտեղ աշխատել ութ տարի։

«Արևի թատրոնը» գործում է Փարիզի Վենսենի անտառում գտնվող «Կարտուշրի» թատերական համալիրում։ Այն հայտնի է մեծածավալ բեմադրություններով, երաժշտության, պարի ու թատրոնի համադրմամբ և հասարակական ու քաղաքական թեմաներին անդրադարձներով։

««Արևի թատրոնը» էպիկական, քաղաքական և փիլիսոփայական թատրոն է։ Այն ձևավորել է ինձ»,– «Le Monde»-ին ասել է դերասանը։

64-ամյա արվեստագետն արժանացել է ֆրանսիական թատերական «Մոլիեր» չորս մրցանակի։ Կինոյում նա աշխատել է, մասնավորապես, Սեդրիկ Կլապիշի, Քեթրին Բիգելոուի և Ռոբեր Գեդիգյանի հետ։ Այս տարի Աբգարյանը մարմնավորել է Շառլ դը Գոլին՝ Անտոնեն Բոդրիի երկմաս ֆիլմում։

Աբգարյանը սերտ կապեր ունի նաև Հայաստանի մշակութային կյանքի հետ։ 2026 թվականի հուլիսին նա Երևանի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերից էր և հայ հանդիսատեսին ներկայացրեց «Դը Գոլի մարտը» ֆիլմը։ Այցի ընթացքում արվեստագետն արժանացավ «Ոսկե ծիրանի վարպետ» մրցանակին և ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալին՝ համաշխարհային թատերարվեստում ու կինոարվեստում ունեցած ավանդի, հայկական մշակույթը միջազգային հարթակներում ներկայացնելու և հայ-ֆրանսիական մշակութային կապերի զարգացման համար։

Նրա ֆիլմագրությունում են Ռոբեր Քեշիշյանի «Արամ» և Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմերը։ Հայկական ինքնությունն արտացոլված է նաև նրա ստեղծագործական աշխատանքում։ Երևանում լրագրողների հետ զրույցում նա ընդգծել էր․ «Իմ հայ լինելն իմ դերասան լինելու, իմ մասնագիտության հիմքում է»։

Հայերեն English Русский

Կիևին 45 միլիարդ եվրոյի լրացուցիչ ֆինանսավորմանը հավանություն է տվել ԵՄ 24 երկիր

Գյումրիում մշակվել է 2027-2029 թվականների սոցիալական աջակցության ծրագիրը

Սիմոն Աբգարյանը 2027-ից կղեկավարի Փարիզի «Արևի թատրոնը»

Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի նախագահն ընդգծել է արտերկրում բուլղարագիտությունն առաջ մղելու կարևորությունը. BTA

Թրամփը Ռյուտեի հետ քննարկել է Եվրոպայում ամերիկյան զորքերի տեղակայման հարցը

Մոլդովայի խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանը սպառնալիք է ներկայացնում երկրի անվտանգության համար. Moldpres

Արդիականացում, երիտասարդացում և վիզուալացում. հարցազրույց Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանի հետ

Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն օգնում են ԱՄՆ-ին Իրանի հետ հակամարտությունում

10 անձի, այդ թվում՝ Իջևան համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

ԱՄՆ-ն չափազանց կենտրոնացած է Մերձավոր Արևելքի վրա և բավարար ճնշում չի գործադրում ՌԴ-ի վրա. Զելենսկու հարցազրույցը BBC-ին