Նեպալը զոհված կհայտարարի հեղեղումներից հետո անհետ կորած շուրջ 4000 մարդու

2 րոպեի ընթերցում

Նեպալի իշխանությունները պատրաստվում են զոհված հայտարարել շուրջ 4000 մարդու, այդ թվում՝ 623 օտարերկրացու, որոնք անհետ կորել են օգոստոսի վերջին տեղի ունեցած հեղեղումների հետևանքով, որոնք ավելի քան 1400 մարդու կյանք են խլել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Agence France-Presse (AFP) գործակալությունը՝ վկայակոչելով տարերային աղետների հետևանքների վերացման տեղական վարչության ներկայացուցիչ Ռամ Բահադուրին։

Հրապարակման համաձայն՝ իշխանություններն սկսել են հավաքել անհետ կորածների տվյալները՝ մանրամասները ճշտելու և պաշտոնական հայտարարության հրապարակումից առաջ ուղղումներ կատարելու նպատակով։ Նշվում է, որ անունների ցանկը հետագայում կարող է ընդլայնվել։

«Մենք սկսել ենք ճշտել անհետ կորածների տվյալները՝ նրանց զոհված հայտարարելու համար», - գործակալությանը հայտնել է Բահադուրը։

AFP-ն նշում է, որ Նեպալի իշխանությունները նման քայլի են դիմում, քանի որ նոր օրենքով տարերային աղետներից հետո անհետ կորածներին զոհված հայտարարելու սպասման ժամանակաշրջանը 12 տարուց կրճատվել է մինչև վեց շաբաթ։

Հոկտեմբերին Reuters գործակալությունը հաղորդել էր, որ Նեպալը դադարեցնում է հեղեղումների հետևանքով անհետ կորածների որոնումները։

Օգոստոսի վերջին Նեպալի հյուսիսում հզոր հեղեղումներ են առաջացել Չինաստանի հետ սահմանին գտնվող «Ռասուվագադհի» անցակետից մոտավորապես 20 կմ դեպի հյուսիս-արևելք ընկած սառցադաշտի փլուզման պատճառով։ Հսկայական արագությամբ հանքապարների հոսքը գետի հունով անցել է ավելի քան 70 կմ՝ ավերելով բնակավայրեր և ջրածածկ անելով մեծ տարածքներ ինչպես Նեպալում, այնպես էլ Տիբեթում։

Հայերեն

Վենետիկում անցկացվել է Հայագիտական կենտրոնների մասնակցությամբ 3-րդ խորհրդաժողովը

«Արմենպրես»-ն ու «Միր»-ը խորացնում են տեղեկատվական համագործակցությունը․ ստորագրվել է հուշագիր

Նեպալը զոհված կհայտարարի հեղեղումներից հետո անհետ կորած շուրջ 4000 մարդու

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-26/11/26

Ասիական ինդեքսները նվազել են - 26/11/26

Կարեն Գրիգորյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից

Իրաքի դատարանը 8 ֆրանսիացու ցմահ ազատազրկման է դատապարտել ԻՊ-ին անդամակցելու համար

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հայտնել է երկրում միջուկային գիտության առաջընթացի մասին՝ չնայած արտաքին ճնշմանը

Հայաստանի գլխավոր հարկադիր կատարողն ընդունել է Վրաստանի Կատարման ազգային բյուրոյի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Ալեն Սիմոնյանը հանդիպել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցների հետ