Հրդեհ Դարպաս բնակավայրում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններ
1 րոպեի ընթերցում
ՆԳՆ Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն նոյեմբերի 25-ին՝ ժամը 06։28-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Դարպաս բնակավայրում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից՝ նշելով, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Դարպաս բնակավայրի 1-ին փողոցի տներից մեկում։
Գերատեսչությունից նշում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 07։20-ին, մարվել՝ 10։30-ին։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններ։