ՀՀ գլխավոր դատախազն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնման հեռանկարները

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին և քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Աննա Վարդապետյանն, անդրադառնալով միջազգային մասնագիտական կառույցների հետ Հայաստանի Հանրապետության դատախազության համագործակցությանը, առանձնացրել է  Եվրոպական դատախազության հետ համագործակցությունը, որի հետ ՀՀ գլխավոր դատախազությունը 2026 թվականի սեպտեմբերի 11-ին ստորագրել է համագործակցության մասին աշխատանքային պայմանավորվածություն, այդ թվում՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված ակտիվների սառեցման, առգրավման ու բռնագանձման վերաբերյալ: Հիշեցնենք, որ Աշխատանքային պայմանավորվածությամբ առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության ֆինանսական շահերի արդյունավետ պաշտպանության անհրաժեշտությունը։ Գլխավոր դատախազն այդ համատեքստում ընդգծել է նաև Եվրաջասթի հետ համագործակցությունը, որի հետ 2024 թվականին ստորագրված աշխատանքային պայմանավորվածությունը նոր հնարավորություններ են ստեղծել անդրսահմանային հանցավորության դեմ պայքարում գործնական համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար, ինչպես նաև ԵՄ անդամ երկրների գլխավոր դատախազներ ընդգրկող Դատախազների միջազգային ասոցիացիայի հետ համագործակցությունը, որտեղ Հայաստանի Հանրապետությունն ի դեմս ՀՀ գլխավոր դատախազի, 2026 թվականի նոյեմբերի 14-ին, միաձայն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ։

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի քննարկվել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության հետ համագործակցության ընդլայնման հեռանկարները։

Հայերեն Español Русский

Բուլղարիայի վարչապետը չափազանց մեծ դեֆիցիտի վերաբերյալ Եվրահանձնաժողովի կարծիքը բնորոշել է որպես «կոշտ քննադատություն». BTA

Դավիթ Թադևոսյանը SpaceX-ի և Starlink-ի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում տեխնոլոգիական և տիեզերական ոլորտների զարգացման հնարավորությունները

Ուկրաինայի շուրջ բանակցություններին եվրոպացիների մասնակցության վերաբերյալ որոշում չկա. Ուշակով

ՀՀ գլխավոր դատախազն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության ընդլայնման հեռանկարները

Գերմանիայի բանակի պատմության մեջ առաջին ԱԹՍ գունդը կզինվի ուկրաինական «Ֆլամինգո» հրթիռներով. Politico

ՍԱՏՄ-ն հերքում է վարակված խոզերի՝ Հայաստան ներմուծման մասին տեղեկությունները

Ռուսաստանը շահագրգռված է Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում. Լավրով

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 25/11/26

Ասիական ինդեքսները նվազել են - 25/11/26

Ֆոն դեր Լայենը նշել է մի քանի նախապայման, որոնք ցույց կտան Մոսկվայի տրամադրվածությունը բանակցություններին