Չինական Huawei ընկերությունը մեղավոր է ճանաչվել առևտրային գաղտնիքները գողանալու մեջ

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի Բրուքլինի դաշնային դատարանի ատենակալները չինական հեռահաղորդակցության սարքավորումներ արտադրող Huawei ընկերությանը մեղավոր են ճանաչել առևտրային գաղտնիքներ գողանալու դավադրության մեջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Ընկերությունը, սակայն, արդարացվել է ավելի լուրջ՝ շորթման նպատակով դավադրության մեղադրանքից։

Huawei-ն հերքել է մեղադրանքները՝ պնդելով, որ դրանք չունեն փաստական ​​հիմք։

Դատավճիռը եզրափակել է ԱՄՆ կառավարության և Huawei ընկերության միջև ութ տարվա դատական վեճը։

Ատենակալները Huawei-ին մեղավոր են ճանաչել 12 մեղադրանքներից 10-ում, այդ թվում՝ բանկային խարդախության, ԱՄՆ պատժամիջոցների խախտման և առևտրային գաղտնիքներ գողանալու դավադրության մեջ։

Երկամսյա դատավարության ընթացքում մեղադրող կողմը պնդել է, որ չինական տեխնոլոգիական հսկան դիմել է խաբեության և գողության՝ մրցակցային առավելություն ստանալու համար։

Մասնավորապես, ընկերությունը մեղադրվում էր բանկերին Իրանում իր գործունեության վերաբերյալ մոլորեցնելու և ամերիկյան ընկերություններից առևտրային գաղտնիքներ գողանալու մեջ։

Դաշնային դատախազները Huawei-ի դեմ մեղադրանքներ առաջին անգամ առաջադրել են 2019 թվականին՝ 2018 թվականի վերջին Կանադայում ընկերության գլխավոր ֆինանսական տնօրեն Մեն Վանչժոուի աղմկահարույց ձերբակալությունից հետո։

«Տասնամյակներ շարունակ Huawei-ն և նրա երեք դուստր ձեռնարկությունները գործել են Միացյալ Նահանգներում՝ հիմնվելով ստի և գողության վրա», - ասել է ԱՄՆ գլխավոր դատախազ Թոդ Բլանշը։

Huawei-ի պաշտպանությունը պնդում էր, որ դատախազներն ի սկզբանե ընկերությունը դիտարկել են որպես հանցավոր կազմակերպություն, ապա մեղադրանքները կառուցել են այդ դիրքորոշման հիման վրա:

Ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ շորթման դավադրության մեղադրանքի արդարացումը «հաստատում է այս մեղադրանքների համար փաստական ​​հիմքերի բացակայությունը և վերջին ութ տարվա ընթացքում ընկերության ցուցաբերած հետևողական դիրքորոշումը»։

Դեռևս անհասկանալի է, թե ինչ պատիժ կսահմանվի Huawei-ի նկատմամբ, երբ ԱՄՆ շրջանային դատավոր Անն Դոնելին 2027 թվականի սեպտեմբերի 14-ին դատավճիռ կկայացնի։

Հայերեն Русский

Չինական Huawei ընկերությունը մեղավոր է ճանաչվել առևտրային գաղտնիքները գողանալու մեջ

NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանն այցելել է Գագարինում գտնվող Eleveight AI-ի ԱԲ գործարան

Իրանը ծովային շրջափակման պայմաններում մեծացնում է բեռնափոխադրումներն այլընտրանքային երթուղիներով

Չինացի և պակիստանցի տիեզերագնացները հասել են «Տյանգուն» տիեզերակայան. երկու երկրների նախագահները շնորհավորանքներ են փոխանակել

Սև ուրբաթի գնումներ արտարժույթո՞վ․ բացահայտեք Rate.Trading-ի հնարավորությունները

Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է. հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 357 միլիոն դրամ

«Տելեգրամ»-ում Նիկոլ Փաշինյանի անունով կեղծ օգտահաշիվ է բացվել

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին մարզիչ Արթուր Պետրոսյանն աջակցում է Գևորգ Ղազարյանին

Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը Ռուբիոյի հետ քննարկել է հութիների հարձակումները թագավորության ենթակառուցվածքների դեմ

Հայաստանը դառնում է արհեստական բանականության գլոբալ հաբ. Մայքլ Դել