Եվրաինտեգրմանն ուղղված հայկական նախաձեռնությունը Մոլդովայում կայացած միջազգային ֆորումում արժանացավ մրցանակի

7 րոպեի ընթերցում

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կայացած միջազգային ֆորումի ընթացքում  եվրաինտեգրմանն ուղղված հայկական նախաձեռնությունն արժանացավ մրցանակի։

Քաղաքացիական հասարակության մրցանակն Արևելյան գործընկերության շրջանակում անցկացվող քաղհասարակության ֆորումի պատվավոր մրցանակն է, որը նախատեսված է կազմակերպությունների և ակտիվիստների համար՝ գնահատելով Արևելյան գործընկերության տարածաշրջանում եվրոպական հիմնարար արժեքների և սկզբունքների պահպանման գործում նրանց առաջնորդությունը և նվաճումները։

Հայկական կողմից մրցանակը ստացավ «Խաղաղության երկխոսություն» կազմակերպության տնօրեն Էլինա Խաչատրյանը՝ հայտնի իրավապաշտպան Էդգար Խաչատրյանի դուստրը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Էլինա Խաչատրյանը նշեց, որ իրենց կազմակերպությունը, ինչպես նաև տվյալ համաժողովին մասնակցող բազմաթիվ այլ կազմակերպություններ, հայկական պլատֆորմի մաս են կազմում։ Դա մի հարթակ է, որտեղ հավաքված կազմակերպությունները համագործակցում են որոշակի թեմաների շրջանակում (Մարդու իրավունքների պաշտպանություն, Բնապահպանություն և այլն)։

«Մրցանակը ստացանք այն նախաձեռնության համար, որը սկիզբ առավ 2024 թվականին, երբ մի քանի կազմակերպություններ ու եվրոպամետ կուսակցություններ որոշեցին միավորվել մեկ նախաձեռնության ներքո՝ ստեղծելով օրենսդրական նախագիծ և պահանջելով, որպեսզի Հայաստանը միանա Եվրամիությանը։ Եթե հիշում եք, Հայաստանում Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի վերաբերյալ քաղաքացիական նախաձեռնությամբ հավաքվեց 60 000 ստորագրություն, ինչը նույնիսկ գերազանցում էր պահաջվող նվազագույն շեմը, ինչի արդյունքում նախագիծը ներկայացվեց խորհրդարան և ստացավ օրենքի ուժ։ Այդ ամենը տեղի ունեցավ հենց վերոհիշյալ նախաձեռնության ջանքերով, ինչի համար էլ  Մոլդովայում կայացած միջազգային ֆորումում ստացանք մրցանակ»,- ասաց Խաչատրյանը։

Նա հավելեց, որ նշված նախաձեռնության ներքո հավաքվել են բազմաթիվ քաղաքական և հասարակական կազմակերպություններ, իսկ պլատֆորմի շարժիչ ուժն են «Խաղաղության երկխոսությունը», Լուսինե Հակոբյանի ղեկավարած «Իրավունքի Եվրոպա միավորումը», Հովսեփ Խուրշուդյանի գլխավորած «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնը, Նվարդ Մանասյանի համակարգությամբ գործող «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան։

«Որոշվեց, որ մրցանակը պետք է ստանամ ես, քանի որ «Խաղաղության երկխոսություն» կազմակերպության հիմնադիրը եղել է հայրս։ Նա, ցավոք, մահացավ այս տարվա փետրվարին։ Այդ կերպ նախ հարգվեց նրա հիշատակը։ Բացի դրանից, նա շատ մեծ դեր է ունեցել մարդկանց իրավունքների պաշտպանության, ինչպես նաև վերոհիշյալ նախաձեռնության իրականացման գործում»,- ասաց Խաչատրյանը։

Նրա կարծիքով՝ մրցանակ ստանալու հանգամանքը փաստում է այն իրողությունը, որ եթե հասարակությունը համախմբվում է մի գաղափարի կամ նպատակի շուրջ (տվյալ դեպքում դա եվրոպական ինտեգրացիան է), ապա դա շատ նման է հայտնի ասացվածքին՝ «գյուղ կանգնի, գերան կկոտրի»։

«Հայաստանի համար եվրոպական ինտեգրացիան շատ կարևոր գործընթաց է։ ԵՄ անդամ դառնալու համար կան որոշակի չափանիշներ, որոնց պետք է համապատսխանել։ Եվրոպական ինտեգրացիան առավելապես կարևորվում է այն ժամանակ, երբ դրա հիմքում կան հստակ նպատակներ և դրա համար ներդրվում են մեծ ջանքեր։ Ընդ որում, վերջնական նպատակը պետք է լինի ոչ թե լոկ ԵՄ անդամ լինելը, այլև այնպիսի հասարակություն ունենալը, որն ապրում է ժողովրդավարական արժեքներով, ունի այնպիսի տնտեսություն, որը համապատասխանում է եվրոպական չափանիշներին։ Մենք ցանկաանում ենք ունենալ այնպիսի երկիր, որն այնքան ուժեղ կլինի արագ փոփոխվող այս աշխարհում, որ ԵՄ-ն ինքը կձգտի, որ մենք միանանք իրեն, հետևաբար ԵՄ-ին անդամագրվելու գործընթացը չպետք է լինի ինքնանպատակ։ Այստեղ կարևորը մեր պետության հզորացումն է բոլոր առումներով»,- ասաց Խաչատրյանը։

«Արևելյան գործընկերության» քաղաքացիական հասարակության գագաթնաժողովը համախմբում է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ԵՄ պաշտոնյաներին և որոշում կայացնողներին՝ «Արևելյան գործընկերության» տարածաշրջանից և ԵՄ անդամ պետություններից։ Որպես երկխոսության և համագործակցության կարևոր հարթակ՝ գագաթնաժողովը հնարավորություն է ընձեռում փոխանակելու տեսակետներ «Արևելյան գործընկերության» ապագայի վերաբերյալ, ամրապնդելու ժողովրդավարական դիմակայունությունը և ապահովելու, որ քաղաքացիական հասարակության ձայնը լսելի լինի տարածաշրջանային և եվրոպական մակարդակներում քաղաքականության մշակման գործընթացներում։

Գագաթնաժողովը նաև հանդիսանում է «Արևելյան գործընկերության» քաղաքացիական հասարակության ֆորումի որոշումներ կայացնող բարձրագույն մարմինը։ Այն բաց է բոլոր պատվիրակների համար և, ըստ Ֆորումի կանոնադրության, իրականացնում է քննարկումների, ներկայացուցչական և ընտրական գործառույթներ։

«Արևելյան գործընկերության» քաղաքացիական հասարակության 2026 թ. գագաթնաժողովը տեղի  է ունենում նոյեմբերի 24–26-ը Մոլդովայի Հանրապետության մայրաքաղաք Քիշնևում՝ «Հասարակությունների կապակցում, ժողովրդավարության առաջմղում, քաղաքականության ձևավորում» խորագրի ներքո։

Ութ տարվա ընթացքում առաջին անգամ գագաթնաժողովը վերադառնում է «Արևելյան գործընկերության» երկրներից մեկը՝ տարածաշրջանային քննարկումներն ավելի մոտեցնելով քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և համայնքներին, որոնք «Արևելյան գործընկերության» առանցքում են։

Հայերեն English Русский

Մադյարը հանդիպել է Զելենսկու հետ՝ նոր զարկ տալով երկկողմ հարաբերություններին

Եվրաինտեգրմանն ուղղված հայկական նախաձեռնությունը Մոլդովայում կայացած միջազգային ֆորումում արժանացավ մրցանակի

Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է

Սաուդյան Արաբիան թիրախավորել է Եմենի Հոդեյդայի նավահանգստը. հութիները խոստացել են կոշտ պատասխան

Փհենյանը փակում է Հյուսիսային Կորեայում Շվեյցարիայի ներկայացուցչությունը

Թրամփը ծիծաղել է Զելենսկու հայտարարության վրա, թե ԱՄՆ-ն ցանկանում է մինչև հունվար հասնել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնության

ՀՀ ՍԴ նախագահը Ստրասբուրգում համաժողովի կմասնակցի

Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը ֆինանսավորված է մինչև հունվար

Ի՞նչ առանձնահատկություններ ունեն գանձապետական պարտատոմսերը․ մանրամասնում է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Հայերի գենետիկական առանձնահատկություններն ու ժառանգական հիվանդությունների ռիսկերը. զրույց Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենի հետ