Podcast-Sport. Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նոր նախագահը՝ իր ղեկավարած կառույցի ապագա պլանների մասին
1 րոպեի ընթերցում
Արդեն ավելի քան 100 օր է, ինչ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունի:
«Արմենպրես»-ի Podcast-Sport-ում հյուրընկալել ենք Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանին, որը երկար տարիներ ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն էր:
Նազարյանի հետ խոսել են տարբեր տարիքային հավաքականներից, բասկետբոլային ակադեմիա ստեղծելու հնարավորությունից, ենթակառուցվածքների թերի վիճակից ու հավաքականի ապագայից:
«Մեր ֆեդերացիան այն ֆեդերացիաներից չէ, որտեղ կան միլիոնավոր դոլարներ ու հազարավոր մարդիկ, որոնք ցանկանում են զբաղեցնել ֆեդերացիայի նախագահի պաշտոնը: Սա ավելի շատ պատասխանատվություն է, հոգսեր ու բարդություններ: Բայց այս տարիներին հաջողվել է ստեղծել այն շրջանակը, որոնք հետ մենք համագործակցում ենք»,-ասաց Նազարյանը:
Մանրամասները` Podcast-ում