2 րոպեի ընթերցում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Ամերիկայի Միացյալ Նահանգներում կայանալիք Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այս մասին հայտնեց լրագրողների հետ ճեպազրույցում:
«Մեծ պատիվ է այդպիսի հրավեր ստանալը և, բնականաբար, այո, ես կմասնակցեմ»,- ասաց Փաշինյանը:
Դեկտեմբերի 14-15-ը Մայամիում կայանալիք գագաթնաժողովին հրավիրվել են մասնակցելու նաև Ադրբեջանը, Ֆինլանդիան, Իռլանդիան, Ղազախստանը, Նիդեռլանդները, Նորվեգիան, Կատարը, Սինգապուրը, Իսպանիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Ուզբեկստանը և Վիետնամը:
G20-ի անդամներն են Արգենտինան, Ավստրալիան, Բրազիլիան, Կանադան, Չինաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Իտալիան, Ճապոնիան, Մեքսիկան, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Հարավային Աֆրիկան, Հարավային Կորեան, Թուրքիան, Միացյալ Թագավորությունը, ԱՄՆ-ը, Աֆրիկյան միությունը և Եվրամիությունը։
Հարավաֆրիկյան Հանրապետությունը բացակայում է ԱՄՆ-ի հրապարակած՝ 2026 թվականին կայանալիք G20-ի առաջնորդների գագաթնաժողովի մասնակից երկրների ցանկից, մինչդեռ դրանում ընդգրկված է Լեհաստանը, որը խմբի մշտական անդամ չէ։
2025 թվականի նոյեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Հարավաֆրիկյան Հանրապետությունը հրավեր չի ստանա Մայամիում կայանալիք գագաթնաժողովին։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս հայտարարությունը հաջորդել էր նոյեմբերի 22-23-ին Յոհանեսբուրգում կայացած G20-ի առաջնորդների գագաթնաժողովն ԱՄՆ-ի կողմից բոյկոտելուն։