Վարչապետն անդրադարձավ ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու հնարավորությանը

1 րոպեի ընթերցում

Հայաստանն ունենալու է Եվրոպական միությանն անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու անհրաժեշտություն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Ռուսաստանը կարո՞ղ է Հայաստանից այլևս չպահանջել ընտրություն կատարել Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության միջև:

«ԵՄ-ԵԱՏՄ ընտրության հարցը Հայաստանի ներքին գործընթացների արդյունքում է դարձել օրակարգային հարց: Մենք էլ ենք ընդունում, որ այդպիսի հարց լինելու է,  և այդպիսի հանրաքվեի անհրաժեշտություն լինելու է, և մենք դա չենք էլ թաքցրել: Հարցը հանրաքվեի ժամկետների և դրա հարակից բովանդակության բավարար չափով հասունացած լինելու մեջ է»,- ասաց Փաշինյանը:

Հայերեն English فارسی Русский 中文