Գրոսին ԱԷՄԳ խորհրդին է ներկայացրել Ուկրաինայում և Իրանում միջուկային անվտանգության հետ կապված հարցերը

2 րոպեի ընթերցում

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ելույթ է ունեցել ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդում՝ ներկայացնելով հակամարտություններից տուժած տարածաշրջաններում միջուկային անվտանգության, ֆիզիկական պաշտպանության և երաշխիքների ապահովմանն ուղղված գործակալության ջանքերը, ինչպես նաև ամբողջ աշխարհում միջուկային գիտության և տեխնոլոգիաների առավելությունների ընդլայնմանն ուղղված աշխատանքները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Գրոսին հայտնել է X հարթակում։

Նրա խոսքով՝ Ուկրաինայում ռազմական գործողությունները շարունակում են սպառնալ միջուկային անվտանգությանը. Զապորոժիեի ատոմակայանում բազմիցս խափանվել է արտաքին էլեկտրամատակարարումը, ինչպես նաև վնասվել է կարևոր նշանակություն ունեցող էլեկտրական ենթակառուցվածքը։

«Ներկայում քննարկվում է տեղական մակարդակով 9-րդ հրադադարի համաձայնեցումը, որը հնարավորություն կտա իրականացնել հետագա վերանորոգման աշխատանքները։ Գործակալության ներկայությունը տեղում շարունակում է մնալ խիստ անհրաժեշտ», - հայտարարել է Գրոսին։

Իրանում իրավիճակի մասին Գրոսին ասել է, որ ԱԷՄԳ-ն Թեհրանից որևէ տեղեկատվություն չի ստացել իր հայտարարագրած միջուկային նյութերի և օբյեկտների ներկայիս կարգավիճակի վերաբերյալ, ինչպես նաև հնարավորություն չի ունեցել մուտք գործելու այդ օբյեկտներ՝ տեղում ստուգման աշխատանքներ իրականացնելու նպատակով։

«Աստիճանական և տեխնիկական բնույթի քայլերը կարող են հնարավորություն տալ ԱԷՄԳ-ի տեսուչներին վերադառնալ (Իրան) և ճանապարհ հարթել երաշխիքների կիրառման բնականոն գործընթացի համար՝ միաժամանակ նպաստելով վստահության ամրապնդման մթնոլորտի ձևավորմանը, ինչը կարող է նպաստել ավելի լայն համաձայնության ձեռքբերմանը», - նշել է ԱԷՄԳ տնօրենը։

Գրոսին նաև հայտարարել է, որ միջուկային էներգետիկան շարունակում է զարգանալ ամբողջ աշխարհում։ Ներկայում գոյություն ունի 419 միջուկային ռեակտոր, 76-ը կառուցման փուլում են։

Հայերեն Русский

Հայաստան է ժամանել Գերմանիայի ԱԳ նախարարը

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը 2027 թվականին կհասնի 2.4 միլիոնի

Գյումրիում մեկնարկել են ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների փորձագիտական խմբի 56-րդ նիստի աշխատանքները

Եվրոպայում տարածվում է բակտերիա, որը կայուն է գրեթե բոլոր հակաբիոտիկների նկատմամբ

Պուտին-Թրամփ ձեռքսեղմում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին

Գրոսին ԱԷՄԳ խորհրդին է ներկայացրել Ուկրաինայում և Իրանում միջուկային անվտանգության հետ կապված հարցերը

Սուրեն Պապիկյանն ու Սանջայ Սեթը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը վերաբերող հարցեր

Առողջության համընդհանուր ապահովագրությունը շատ ճիշտ ներդրում է այսօրվա և ապագայի մեջ. Անահիտ Ավանեսյան

ՀՀ ազգային հերոսի կյանքի հետաքրքրական դրվագները՝ «Մոնթե» կինոնկարում. Ֆիլմը մեծ էկրաններին կլինի նոյեմբերի 25-ից

ՄՍՇՊՀ-ն հակամրցակցային համաձայնության համար տուգանել է էլեկտրոնային հաղորդակցության երեք խոշոր օպերատորներին