1 րոպեի ընթերցում
Չինաստանում Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի հանդիպման ժամանակ երկու երկրների պատվիրակությունների կազմը բավականին փոքր կլինի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը «Վեստի» լրատվական ծառայությանը։
«Այն, որ պատվիրակությունների կազմը բավականին փոքր է լինելու, հաստատ է։ Այնտեղ մեծ պատվիրակություններ չեն լինի, եթե նկատի ունեք Պուտին-Թրամփ հանդիպումը», - ասել է Ուշակովն ի պատասխան հարցի, թե ինչ ձևաչափով է անցկացվելու երկու երկրների ղեկավարների հանդիպումը, և արդյոք դրան ներկա կլինեն պատվիրակությունները։
Պաշտոնյան նաև հայտնել է, որ նոյեմբերի 19-ին Չինաստանի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպմանը կքննարկվի հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ աշխարհում ընթացող հակամարտությունները։ Ըստ Ուշակովի՝ նրանք նաև կքննարկեն, թե ինչպես մեծ տերությունները պետք է կառուցեն հարաբերությունները և նպաստեն աշխարհում իրավիճակի բարելավմանը։
Պուտինը և Թրամփը Չինաստանի Շենժեն քաղաք են ժամանել՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին մասնակցելու։