Շատ կցանկանայի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը ստորագրվեր. Գերմանիայի ԱԳ նախարար
2 րոպեի ընթերցում
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել է՝ շատ է ցանկանում է, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը ստորագրվի և ուժի մեջ մտնի։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական APA գործակալությունը, Վադեֆուլն այս մասին հայտարարել է Բաքվում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Գերմանիայի արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ Հարավային Կովկասի երկրների համար զարգացման մեծ հնարավորություններ է տեսնում։
Նա հայտնել է, որ Բաքու է ժամանել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպումից հետո՝ նշելով, որ Եվրամիության երկրները նույնպես շահագրգռված են Հարավային Կովկասի հետ ակտիվ համագործակցությամբ։
«Եվրամիության երկրները նույնպես հետաքրքրված են այս տարածաշրջանի հետ ինտենսիվ համագործակցությամբ։ Նոր տրանսպորտային միջանցքները հնարավորություններ են ստեղծում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի համար։ Երկու երկրներն էլ Վաշինգտոնում օգտվեցին այս պատմական հնարավորությունից։ Ես շատ կցանկանայի, որ խաղաղության պայմանագիրը վերջապես ստորագրվեր և ուժի մեջ մտներ»,– հայտարարել է Վադեֆուլը։
Հիշեցնենք, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարարը Բաքվից ժամանելու է Երևան, որտեղ հանդիպելու է Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ։