Ֆասթ Բանկն առաջարկում է արագ, առանց միջնորդավճարի ԱՄՆ դոլարով փոխանցումներ

2 րոպեի ընթերցում

Ֆասթ Բանկն առաջարկում է ԱՄՆ դոլարով անվճար SWIFT փոխանցումներ իրականացնել դեպի ԱՄՆ և բազմաթիվ այլ երկրներ։ Ամերիկյան Քոլումն Ն․Ա․ բանկի հետ գործակցության շրջանակում Ֆասթ Բանկի հաճախորդներն այժմ հնարավորություն ունեն 24/7 գրաֆիկով միջազգային փոխանցումներ իրականացնել արագ և ճկուն տարբերակով մինչև տարեվերջ առանց միջնորդավճարի։

Ընդգծենք, որ Ֆասթ Բանկն ուղղակի թղթակցային հարաբերություններ է հաստատել ԱՄՆ լիցենզավորված Քոլումն Ն․Ա․ բանկի հետ, ինչը հնարավորություն է ընձեռում փոխանցումներն իրականացնել ավելի արագ և սահուն՝ նվազեցնելով միջնորդ բանկերի շղթան։

Միջազգային փոխանցումները հասանելի են ինչպես ֆիզիկական անձ հաճախորդներին՝  ավտոմեքենա ձեռք բերելու, ուսման վճարի կամ ընտանեկան, անձնական կարիքների համար, այնպես էլ իրավաբանական անձ հաճախորդներին՝ ներմուծող, արտահանող կամ այլ գործունեություն ծավալող ձեռնարկատերերին։ Միջազգային փոխանցումները հնարավոր է իրականացնել ԱՄՆ դոլար, եվրո, ռուբլի, չինական յուան, բրիտանական ֆունտ ստերլինգ և վրացական լարի արժույթներով մինչև տարեվերջ առանց միջնորդավճարի։

Միջազգային փոխանցումներն իրականացվում են արագ և պարզ եղանակով՝ Ֆասթ Բանկ Մոբայլի միջոցով: Նոր գործիքակազմն արդեն հասանելի է հավելվածի «Միջազգային փոխանցում» բաժնում։ Անհրաժեշտ է ընդամենը մուտքագրել գումարի չափը և լրացնել պահանջվող վավերապայմանները, որից հետո գումարը կփոխանցվի շահառուի բանկային հաշվին։

Մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։

Ֆասթ Բանկն ուշադրության կենտրոնում է պահում հաճախորդների հարմարավետությունն ու մշակում նոր գործիքներ միջազգային ֆինանսական ծառայություններից պարզ և արագ օգտվելու համար։

 Բանկը շարունակաբար ընդլայնում է իր ծառայությունների շրջանակը՝ առաջարկելով 24/7 արագ, հարմարավետ և անվտանգ ֆինանսական լուծումներ  Երևանում  և Հայաստանի բոլոր  մարզերում:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Հայերեն

Հրազդանը և Վաղարշապատը մրցում են 2028 թ․ երիտասարդական մայրաքաղաքի կոչման համար․ առցանց քվերարկություն

Արաբական կոալիցիան հաղորդել է Էր Ռիադի վրա հութիների արձակած թևավոր հրթիռի կալանման մասին

Հայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները

Ֆասթ Բանկն առաջարկում է արագ, առանց միջնորդավճարի ԱՄՆ դոլարով փոխանցումներ

Կառավարությունը 1 տարով կերկարաձգի Ղարաբաղից տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի գործողության ժամկետը

Թուրքմենստանը և Պակիստանը պայմանավորվել են ընդլայնել փոխգործակցությունն էներգետիկայի ոլորտում

Հայաստանի կառավարությունը նախատեսում է վարկ ներգրավել սահմանային անցակետերի արդիականացման համար

Հայաստանն ու Օմանը դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց փոխադարձաբար կազատեն վիզայի պահանջից

Գյումրիի գլխավոր տոնածառի և քաղաքի տոնական ձևավորման համար կհատկացվի 37 մլն 350 հազար դրամ

Կանադան լրացուցիչ 31,5 միլիոն դոլար է հատկացրել Ուկրաինային զենքի մատակարարումների համար