3 րոպեի ընթերցում
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային Իսրայելին մեղադրել է ապատեղեկատվական համակարգված արշավ իրականացնելու մեջ՝ պնդելով, որ դրա նպատակն է Իրանը ներկայացնել որպես սպառնալիք ոչ միայն արևմտյան կառավարությունների, այլև հասարակ քաղաքացիների և նրանց առօրյա կյանքի համար։
«Ֆրանսիայում այսպես կոչված «սառնարանային գործերից» մինչև Իրանի՝ ԱՄՆ պաշտոնյաներին սպանելու ենթադրյալ ծրագրերի մասին մեղադրանքները՝ մենք ականատես ենք լինում մի երևույթի, որը, կարծես, Իսրայելի ապատեղեկատվական մեքենայի կազմակերպած՝ վնասակար տեղեկատվական արշավ է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է Բաղային X-ի իր էջում։
Նրա խոսքով՝ արշավի նպատակն է վախի մթնոլորտ ստեղծել, որպեսզի ամերիկյան և եվրոպական հասարակությունները, որոնք չեն աջակցում իրենց առաջնորդների՝ պատերազմը սրելու քաղաքականությանը, հակվեն պատերազմի ընդլայնմանը և արդարացնեն իրենց ղեկավարների անպատասխանատու քաղաքական ու ռազմական գործողությունները՝ իբր հանրային անվտանգությունը պաշտպանելու պատրվակով։
Բաղային պնդել է նաև, որ ԱՄՆ պաշտոնյաներին մահափորձերի թիրախ ներկայացնելով՝ այդ արշավը փորձում է նրանց համար հակամարտությանն անձնական բնույթ հաղորդել։
«Իրանի դեմ ագրեսիվ պատերազմում ԱՄՆ-ն և Իսրայելը պետական ահաբեկչություն են իրականացրել դրա ամենաբացահայտ դրսևորմամբ՝ սպանելով պաշտոնյաների և թիրախավորելով խաղաղ բնակիչներին։ Իրանը, սակայն, պատասխանել է և շարունակում է պատասխանել վճռական դիմադրությամբ և օրինական ինքնապաշտպանությամբ։
Իրանն, այնուամենայնից, արձագանքել է և շարունակում է արձագանքել վճռական դիմադրությամբ ու օրինական ինքնապաշտպանությամբ։ Նա ո՛չ կարիք ունի դիմելու ահաբեկչական բռնության՝ ինչպես դա անում են իր թշնամիները, ո՛չ էլ որևէ պատճառ՝ խաթարելու շարքային մարդկանց առօրյա կյանքը՝ այն մարդկանց, ովքեր իրենք էլ դարձել են իրենց իսկ ղեկավարների աղետալի որոշումների զոհը»,- գրել է նա։
Նրա խոսքով՝ ամերիկացի պաշտոնյաների՝ ռազմական բունկերներ տեղափոխվելը՝ պատերազմում հաղթանակի մասին օրեր շարունակ հայտարարելուց հետո, հանրության համակրանքը շահելու փորձ է։ Բաղային նշել է, որ ամերիկացիներն արդեն վրդովված են իրենց առաջնորդների ստերից և այն հանգամանքից, որ ԱՄՆ-ն փաստացի դարձել է Իսրայելի առաջնահերթություններն առաջ մղելու գործիք։