Իսպանիայում տեղատարափ անձրևների պատճառով  սողանքներն արգելափակել են երկաթուղիները

1 րոպեի ընթերցում

Իսպանիայի հյուսիս-արևմուտքի Գալիսիայի ինքնավար համայնքում նոյեմբերի 15-ին տեղատարափ անձրևների պատճառով  առնվազն 20 սողանք է տեղի է ունեցել։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է La Voz de Galicia թերթից, տարածաշրջանում մի քանի ճանապարհներ արգելափակվել են։

Մասնավորապես Վիլամարտին դե Վալդեորաս մունիցիպալիտետում կամուրջ է փլվել, իսկ Կիրոգա մունիցիպալիտետում հողի և քարերի սողանքը փակել է երկաթուղային գծերը։ Շատ բնակավայրերի փողոցներ մնում են ջրով ծածկված։ Տուժածների մասին տվյալներ այս պահին չկան։

Անցյալ շաբաթ Իսպանիայի Aemet օդերևութաբանական պետական ​​գործակալությունը տեղատարափ անձրևների և փոթորկալից քամու պատճառով օդերևութաբանական վտանգի  նախազգուշացում է հայտարարել թագավորության գրեթե ամբողջ  տարածքում:

Հայերեն Русский

ԵՄ խորհուրդը հաստատել է Ուկրաինային ռեկորդային՝ 8 մլրդ եվրոյի ֆինանսական աջակցության տրամադրումը

Նոր հնարավորություն հայկական բիզնեսի համար․ իր գործունեությունն է սկսում Հայ-հունգարական գործարար խորհուրդը

Աշխարհի թոփ 50 բուհերի ուսանողների զորակոչի տարիքային շեմն առաջարկվում է դարձնել 32-ը

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը Իսրայելին մեղադրել է ապատեղեկատվական արշավ իրականացնելու մեջ

Վրաստանը Հայաստանին է հանձնել մի շարք ծանր հանցագործությունների համար հետախուզվողին

Իսպանիայում տեղատարափ անձրևների պատճառով  սողանքներն արգելափակել են երկաթուղիները

Մարտական ​​գործողություններից փախած եմենցիների թիվը գերազանցել է 340 հազարը

Գտաշեն-Կամխուտ ճանապարհի կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են

Ucom-ի աջակցությամբ Երևանում անցկացվել է «Mini Whoop Drone Racing Armenia 2026» դրոնների ամենամյա մրցարշավը

Ծաղկաձորում մեկնարկել է «Խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի կանխարգելումը» խորագրով երկօրյա վերապատրաստման դասընթացը