Աննա Վարդապետյանը Դուբայի դատախազի հետ քննարկել է ապօրինի գույքի բռնագանձման գործերով փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորությունները

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Արգենտինայի Հանրապետության մայրաքաղաք Բուենոս Այրես կատարած աշխատանքային այցի շրջանակում, 2026 թվականի նոյեմբերի 14-ին հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայի գլխավոր դատախազության ավագ խորհրդական Մոհամմեդ Հասան Աբդուլռահիմի հետ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի դատախազությունների միջև ձևավորված համագործակցության ընթացքը, քրեական գործերով միջազգային իրավական օգնության, հանձնման հարցերով, ինչպես նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերով փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորությունները։

Աննա Վարդապետյանը կարևորել է երկու երկրների իրավասու մարմինների միջև տարիների ընթացքում ձևավորված համագործակցությունը՝ ընդգծելով, որ Հայաստանի և ԱՄԷ-ի միջև քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին պայմանագիրը ստորագրվել է դեռևս 2002 թվականին՝ ստեղծելով հանցավորության դեմ պայքարի, այդ թվում՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված ակտիվների հայտնաբերման, սառեցման և բռնագանձման ուղղություններով համագործակցության իրավական հիմք։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև միջազգային իրավական օգնության հարցումների կատարման ընթացքում ի հայտ եկող գործնական խնդիրներն ու դրանց լուծման ուղիները, անդրադարձ է կատարվել փողերի լվացման, կոռուպցիայի և անդրսահմանային հանցավորության դեմ պայքարի ուղղություններով փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն Արգենտինայի Հանրապետության մայրաքաղաք Բուենոս Այրեսում կայացած Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի 62-րդ  նիստի ընթացքում միաձայն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ։

Հայերեն English

Դանակով, ձեռքերով և ոտքերով հարվածել է կնոջ մարմնի տարբեր մասերին․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել ընտանեկան բռնության գործով նախաքննության ավարտից

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն

Արքայազն Հարին Ուկրաինայում հանդիպել է վիրավորված զինծառայողներին

«Նոր գիրք»-43/26. Այրա, Պետրոսյան, Պետրոսյան

Աննա Վարդապետյանը Դուբայի դատախազի հետ քննարկել է ապօրինի գույքի բռնագանձման գործերով փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորությունները

Հայկ Մարտիրոսյանը «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ի իր ենթախմբում երրորդն է

Տեղի է ունեցել Հայաստանի և Կամբոջայի վարչապետների հանդիպումը

Էստոնիան կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն

Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցություններին Եվրոպայի մասնակցության մասին