Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Լատվիայի հետ

1 րոպեի ընթերցում

Ֆուտբոլի Ազգերի լիգայի ընտրական փուլի վերջին տուրում Հայաստանի ազգային ընտրանին արտագնա խաղում մրցեց Լատվիայի հավաքականի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռիգայում կայացած խաղի մեկնարկային րոպեներին Հայաստանի ազգային թիմը մի շարք լավ հնարավորություններ ստեղծեց հաշվի մեջ փոփոխություն մտցնելու համար, սակայն հստակ էր գործում Լատվիայի դարպասապահը: Խաղակեսի միջնամասում Լատվիան հավասարեցրեց խաղը ու առավել հաճախ էր գրոհների սուր ընթացք տալիս: Երկրորդ կեսում Հայաստանի ընտրանին հիմնականում գործում էր պաշտպանությունից ու շեշտը դրել էր հակագրոհների վրա: Լատվիան բավականին լուրջ գրոհներով անհանգստացնում էր Հայաստանի հավաքականի դարպասապահին, որը միշտ շարք պահերի փրկում էր հավաքականի վերահաս գոլից:

Լատվիա-Հայաստան` 0:0:

Ազգերի լիգայի ընտրական այս փուլում Հայաստանի հավաքականը C2 ենթախմբում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը (6 միավոր): Առաջին հորիզոնականում Չեռնոգորիան է, որն ունի 16 միավոր: Երկրորդը` 8 միավորով Կիպրոսն է, իսկ վերջին տեղում Լատվան է 2 միավորով:

 

 

Հայերեն