Փաշինյանը Հայաստանի անվտանգության միակ հուսալի երաշխիքը համարում է խաղաղությունը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի համար անվտանգության իրական և հուսալի մեկ երաշխիք կարող է լինել՝ խաղաղությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասել է Դուբլինի միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտի փորձագետների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե ինչը՞ կարող է Հայաստանի անվտանգության իրական և հուսալի երաշխիք լինել։

Նիկոլ Փաշինյանը նախ հիշեցրել է, որ Հայաստանի անվտանգության երաշխավորը իրավաբանորեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն է, որը, սակայն չի կատարել Հայաստանի նկատմամբ իր պարտավորությունը։

«Այո, ՀԱՊԿ-ը ունեցել է, ունի իրավաբանորեն պարտադիր պարտավորություններ ագրեսիայի դեպքում, անվտանգության իրական սպառնալիքների դեպքում։ Դա ոչ միայն Հայաստանի համար է, դա բոլոր անդամ պետությունների պարտավորությունն է բոլոր անդամ պետությունների նկատմամբ։ Երբ 2022 թվականին մեր տարածաշրջանում իրավիճակը սրվեց, և Ադրբեջանը ներխուժեց Հայաստանի ինքնիշխան տարածք, ՀԱՊԿ-ը չարձագանքեց՝ չնայած մեր դիմումներին և իրավաբանորեն պարտադիր պարտավորություններին։ Փաստացի դա մեզ համար նշանակում էր ՀԱՊԿ-ի ապահոված անվտանգության մասին պատկերացումների փլուզում»,- նշել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ անվտանգության մեկ հուսալի երաշխիք կարող է լինել՝ խաղաղությունը։ 

«Մեր տեսակետից կարող է անվտանգության մեկ հուսալի երաշխիք լինել. դա խաղաղությունն է։ Ահա թե ինչու մենք հիմա կենտրոնացած ենք Ադրբեջանի հետ խաղաղության վրա, որպեսզի ավելի ամրապնդենք, ավելի ինստիտուցիոնալ դարձնենք խաղաղությունը, որն արդեն իսկ հաստատվել է Խաղաղության գագաթնաժողովի արդյունքում, որն անցկացվեց նախորդ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոն քաղաքում՝ ԱՄՆ նախագահի և նախաձեռնությամբ և մասնակցությամբ, երբ ընդունվեց Խաղաղության հռչակագիրը»,- ասել է ՀՀ վարչապետը։

Նա հավելել է, որ պատմությանը հայտնի են դեպքեր, երբ խաղաղության համաձայնագիր է ստորագրվել, սակայն չի իրագործվել։

«Բարեբախտաբար, մեր պարագայում մենք ունենք դրա շատ արագ իրագործում։ Մեր ամբողջ անկախության ամբողջ ընթացքում մենք ամեն տարի զոհեր էինք ունենում Ադրբեջանի հետ հակամարտության հետևանքով, բայց հիմա արդեն երկու տարի է, չկան զոհեր։  

Խաղաղությունը կա, դա է խաղաղության մթնոլորտը։  Դրանից զատ, մենք Ադրբեջանի հետ սկսել ենք  երկկողմ առևտուր, հիմա մուտք ենք գործում ԹԻՐՓՓ ծրագրի իրագործման փուլ։ Դա նշանակում է, որ մենք կվերականգնենք երկաթուղային, ճանապարհային կապն Ադրբեջանի հետ, և այդ կապերն օգտագործվելու են ինչպես երկկողմ,  ներպետական, այնպես էլ միջազգային կապերի համար»,- մանրամասնել է Փաշինյանը։

Հայերեն English

Երևանում կրթական էքսպոյի շրջանակում պարգևատրվել են բիզնես օլիմպիադայի լավագույն մասնակիցները

Ստորագրվել է Հայաստան-Ռուսաստան 2027–2029 թթ. մշակույթի ոլորտում համագործակցության ծրագիրը

Փաշինյանը Հայաստանի անվտանգության միակ հուսալի երաշխիքը համարում է խաղաղությունը

«Կապիտալ Բիլդ»-ը TOON EXPO-ում ընդարձակ, լուսավոր և հարմարավետ տաղավարով

Մոսկվայում կայացել է հայ-ռուսական երկրորդ գիտակրթական ֆորումը․ մասնակցել են երկու երկրների կրթության ոլորտի նախարարները

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում

Կձևավորվի Շիրակի և Արագածոտնի մարզերն ընդգրկող էկոպարեկային մարզային վարչություն

Գյումրիում սուբվենցիոն ծրագրի շրջանակում հիմնանորոգված չորս փողոց հանձնվել է շահագործման

ԿԸՀ-ն հերթական համարներ է դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին

Եվրոպական ինդեքսներ - 13/11/26