ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ԱԹՍ ոչնչացնելու մասին

1 րոպեի ընթերցում

Իրանի հակաօդային պաշտպանության միջոցները երկրի հարավային Հորմոզգանի նահանգում՝ Հորմուզի նեղուցի մոտ գտնվող Քուհեստակ քաղաքի շրջանում, ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարք են խոցել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 13-ին հաղորդել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։

«Մի քանի ժամ առաջ հակաօդային պաշտպանության առաջադեմ համակարգը Քուհեստակի շրջանում կալանել և հաջողությամբ ոչնչացրել է ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարքը», - ասվում է ԻՀՊԿ-ի Telegram ալիքում գրառման մեջ։

Հաղորդագրությունում ընդգծվում է, որ Իրանը վճռական միջոցներ կձեռնարկի երկրի «տարածքային ամբողջականությունը, ծովային սահմաններն ու ազգային շահերը պաշտպանելու համար»։

Ավելի վաղ տեղեկություններ էին հաղորդվել, որ Իրանի հարավում գտնվող Հորմոզգանի նահանգի Սիրիկ քաղաքը ենթարկվել է «թշնամական գնդակոծության»։  

ԻՀՊԿ-ն նշել էր, որ ի պատասխան դրա՝ ոչնչացրել է Բահրեյնում գտնվող ամերիկյան վաղ նախազգուշացման ռադիոտեղորոշիչ կայան։

Իրան

ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանի հարվածելու մասին

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ԱԹՍ ոչնչացնելու մասին

Ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը «Հաղթանակի» կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում

Իրանում ավելի քան 400 կգ հարստացված ուրանի գտնվելու վայրը հայտնի չէ. ԱԷՄԳ

«Իմպրովիզատորներ․ 10 տարի» հումորային շոուն կներկայացվի Երևանում

Աշակերտական խորհրդի անդամները ԿԳՄՍ նախարարի հետ քննարկել են կիբեռանվտանգության և բուլինգի խնդիրները

Պեսկովը հերքել է, որ Ռուսաստանը կօգտագործի Կոնստանտինովկայում մարդասիրական առաքելությունը զրահատեխնիկա տեղափոխելու համար

Երևանի թիվ 139 ավագ դպրոցի աշակերտներն այցելել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Հայաստանում ձերբակալման վայրից փախուստի դիմած Իրանի քաղաքացին հայտնաբերվել է. ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել

Կրեմլը մեկնաբանել է եվրոպացիների ներգրավումն Ուկրաինայի հետ բանակցություններում և շատ շուտով նոր հանդիպման հույս հայտնել