Microsoft-ը փորձում է վերացնել Outlook-ի գլոբալ խափանումը

3 րոպեի ընթերցում

Microsoft logo in this illustration taken November 6, 2026. REUTERS/Dado Ruvic/Illustration

Microsoft ընկերությունը հայտարարել է, որ Outlook-ի խոշոր խափանումը վերականգնելու ջանքերը չեն ընթանում սպասվածի պես, և ընկերությունը փնտրում է այլընտրանքային լուծումներ, քանի որ աշխարհի տարբեր օգտատերեր մնացել են առանց կարևորագույն ծառայությունների։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է X հարթակում ընկերության գրառումներում։

Ժամեր տևած խափանումը, որը Microsoft-ը բացատրում է իր ենթակառուցվածքների «բեռնվածության ավելացմամբ», հարվածել է էլեկտրոնային փոստին, ինչպես նաև այնպիսի ծառայություններին, ինչպիսիք են Teams-ը և Copilot արհեստական ​​բանականությամբ աշխատող օգնականը։

Խափանման ազդեցությունը զգացվել է ամբողջ աշխարհում. ընկերություններից մինչև կառավարություններ օգտատերերը հայտնել են, որ չեն կարողանում հաղորդակցվել Outlook-ի միջոցով։

«Մենք հետևել ենք սպասարկման որակը բարելավելու համար կիրառված փոփոխությունների ընթացքին և հաստատել ենք, որ դրանք չեն ընթանում սպասվածի պես։ Մենք գտնում ենք այլընտրանքային աշխատանքային հոսքեր, որոնք կարող են կիրառվել հզորությունը մեծացնելու համար», - ասել է Microsoft-ը X-ում։

Downdetector հարթակը, որը տեղեկություններ է տրամադրում տարբեր թվային ծառայությունների, կայքերի և հավելվածների աշխատանքի խափանումների մասին, հաղորդել է, որ խափանումը մեկ ժամվա ընթացքում համաշխարհային մասշտաբով տարածվել է 74 երկրում և տարածքում՝ ազդելով Microsoft-ի ծառայությունների վրա։ Downdetector-ի կողմից X-ում տեղադրված քարտեզը ցույց է տվել, որ խափանումն ազդել է օգտատերերի վրա ամբողջ Ամերիկայում և Եվրոպայի, Ասիայի ու Աֆրիկայի որոշ մասերում։

Microsoft-ը սկզբում հայտարարել էր, որ հետաքննում է խափանումների մասին հաղորդագրություններ Ամերիկայում, բայց ավելի ուշ հաստատել է, որ խնդիրն, ըստ երևույթին, ազդել է «Microsoft 365 ծառայության կապի վրա բոլոր տարածաշրջանների օգտատերերի համար»։

«Մենք պարզել ենք, որ ենթակառուցվածքների մի մասը բազմաթիվ տարածաշրջաններում բարձր ծանրաբեռնվածություն ունի, ինչը, հավանաբար, նպաստում է կապի սխալներին», - գրել է ընկերությունը X-ում մեկ այլ գրառման մեջ։

«Մենք ագրեսիվորեն փնտրում ենք բոլոր ուղիները՝ ազդեցությունը նվազեցնելու համար», - հավելել է ընկերությունը։

Խափանումը տևել է երկար ժամեր, և այդ ընթացքում Microsoft-ը X-ում հրապարակել է մի շարք թարմացումներ՝ մանրամասն նկարագրելով լիարժեք ծառայությունը վերականգնելու շարունակական, բայց անհաջող ջանքերը։

Վերջին հրապարակման մեջ ընկերությունը նշել է, որ շարունակում է աշխատել «ճակատային սերվերների վերականգնման ուղղությամբ՝ միաժամանակ իրականացնելով թրաֆիքի օպտիմալացման լրացուցիչ քայլեր՝ ծառայության կայունությունը բարելավելու և հզորությունը մեծացնելու համար»:

Հայերեն English Русский

Microsoft-ը փորձում է վերացնել Outlook-ի գլոբալ խափանումը

Հայաստանի և Հունգարիայի շուկաները՝ ավելի հասանելի. պաշտոնապես բացվում է Հայ-հունգարական գործարար խորհուրդը

Թոքաբորբի դեմ պայքարի համաշխարհային օր. հիվանդացության միտումները, կանխարգելիչ միջոցառումները

Ռուսաստանը հայտնել է ուկրաինական մոտ 1200 ԱԹՍ-ներով զանգվածային հարձակման ենթարկվելու մասին

Պայթյուն՝ գազալցակայանում. տուժածներ չկան

Մարդու իրավունքների աշնանային դպրոցի ուսանողները հյուրընկալվել են Ազգային ժողովում

Սպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներով. նախարարը շրջայց է կատարել

Պետություն-համայնք համագործակցությամբ գազիֆիկացվում են Աշոցք համայնքի մի շարք բնակավայրեր

Հայկ Մարտիրոսյանը երկու պարտիաների արդյունքով ոչ-ոքի է գրանցել Անիշ Գիրիի հետ

Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում առանց վարանելու հարված կհասցնի Իրանին