«ՕՌԱՆԺ ՕԻԼ» լցակայանի գործունեությունը կասեցվել է արձանագրված թերլիցքավորման պատճառով

1 րոպեի ընթերցում

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից քաղաքացու դիմումի հիման վրա իրականացված վերահսկողական գործողությունների արդյունքում «ՕՌԱՆԺ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող՝ Երևան քաղաքի Իսակովի պողոտային հարող տարածքում գործող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՇՎՏՄ-ից հայտնում են, որ կասեցվել է լցակայանի գործունեությունը՝ մինչև խախտումների վերացումը։

Տնտեսավարողը կենթարկվի վարչական պատասխանատվության։

Հայերեն