1 րոպեի ընթերցում
Դանիան Կիևին կուղարկի 720 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի արտաքին գործերի նախարար Լարս Լյոկե Ռասմուսենը։
«Այսօր մենք խորհրդակցել ենք (խորհրդարանի արտաքին քաղաքականության հարցերով) հանձնաժողովի հետ՝ Ուկրաինային 4,8 միլիարդ կրոն (720 միլիոն դոլար) գումարի ռազմական օգնության 32-րդ անհատույց փաթեթն ուղարկելու շուրջ», - Ռասմուսենի խոսքը մեջբերում է DR հեռուստառադիոընկերությունը։
Այս հայտարարությունը համընկնում է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ Դանիա այցի հետ։ X հարթակում գրառման մեջ Զելենսկին նշել է, որ նախատեսվում են հանդիպումներ Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի, օրենսդիրների և առաջատար պաշտպանական ընկերությունների հետ, ինչպես նաև ընդունելություն՝ Ֆրեդերիկ 10-րդ թագավորի մոտ։
Նախատեսվում է նաև հանդիպում Դանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Իսլանդիայի և Ֆինլանդիայի վարչապետների հետ։