Դավիթ Թադևոսյանը Քիշնևում մասնակցում է թվային կապակցվածության զարգացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը նոյեմբերի 9-10-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում մասնակցում է ԵՄ «Կապակցվածության օրակարգի հարթակ» միջոցառման շրջանակում անցկացվող թվային հարցերով նախարարական առաջին հանդիպմանը։ Նախարարին ուղեկցում է նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է գերատեսչության տարածած հաղորդագրությունից, հանդիպման նպատակն է համախմբել Եվրոպական միության անդամ պետությունների, Սևծովյան տարածաշրջանի, Հարավային Կովկասի, Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի՝ թվային փոխակերպման հարցերով պատասխանատու նախարարներին, ինչպես նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին՝ քննարկելու տարածաշրջանային թվային կապակցվածության զարգացման հեռանկարները, համագործակցության հնարավորություններն ու համատեղ նախաձեռնությունները։

Միջոցառման շրջանակում անցկացվել են բարձր մակարդակի քննարկումներ՝ Տրանսկասպյան միջանցքի երկայնքով թվային կապակցվածության զարգացման և տարածաշրջանային համագործակցության ամրապնդման վերաբերյալ։

Քննարկումների օրակարգում ընդգրկված են ենթակառուցվածքային և կարգավորիչ կապակցվածության, տարածաշրջանային թվային ենթակառուցվածքների զարգացման, անվտանգ թվային կապի ապահովման, արհեստական բանականության էկոհամակարգերի զարգացման և վստահելի թվային ենթակառուցվածքների ձևավորման հարցերը։

Կայացել են նաև նախարարական և «Արհեստական բանականություն» խորագրով պանելային քննարկումներ, որոնց ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային համագործակցության հնարավորություններին և թվային ոլորտի զարգացման առաջնահերթություններին։ 

Թվային հարցերով նախարարական առաջին հանդիպումը կազմակերպվել է Եվրոպական հանձնաժողովի և Մոլդովայի տնտեսական զարգացման և թվայնացման նախարարության համագործակցությամբ։

Հայերեն English Русский

Լևոն Տեր–Պետրոսյանը բարեհաջող վիրահատությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից

Ավարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

Ուկրաինական պատվիրակությունը Աբու Դաբիում եռակողմ բանակցությունների մեկնարկից առաջ հանդիպում է անցկացնում եվրոպացիների հետ

«ՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշար․ կմրցեն 4-7-րդ և 8-12-րդ դասարանցիները

Երևանում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը

Դավիթ Թադևոսյանը Քիշնևում մասնակցում է թվային կապակցվածության զարգացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Թրամփը բացառել է համաներումը անօրինական միգրանտների համար

Դավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվ

ԱՄՆ-ն ավարտում է Եվրոպայի պաշտպանությունը սուբսիդավորելու դարաշրջանը. Հեգսեթ

«Օրենքով գող»-ի կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է