2 րոպեի ընթերցում
SANAA, YEMEN - JANUARY 14: Members of different tribes shout anti-US slogans with guns in hands as they stage a protest against United States' attacks on Yemen's Houthis near Sanaa, Yemen in January 14, 2024. (Photo by Mohammed Hamoud/Anadolu via Getty Images)
Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիների առողջապահական իշխանությունները հայտնել են, որ սեպտեմբերին լարվածության սրումից ի վեր Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի հարձակումների հետևանքով զոհվել է 276 մարդ, վիրավորվել՝ 654-ը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։
Հայտարարության մեջ նաև նշվել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել ինը մարդ, որոնց թվում՝ երեք երեխա։ Ես 14 մարդ վիրավորվել է։
Հեռուստաալիքը նաև տեղեկացնում է, որ նոյեմբերի 6-ին Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ռազմական ինքնաթիռները երեք ավիահարված են հասցրել Թաիզի նահանգի ալ-Հադարա անասնաշուկային, երբ այն մարդաշատ է եղել։ Հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ։
Ավելի վաղ հութիների խոսնակ Յահյա Սարին X հարթակում գրառման մեջ տեղեկացրել էր, որ շարժումն անօդաչու թռչող սարքով թիրախավորել է Սաուդյան Արաբիայի Դամմամ քաղաքի «Ֆահդ արքա» միջազգային օդանավակայանը՝ խաթարելով օդային երթևեկությունը։
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի խոսնակ Թուրքի ալ-Մալիքին X-ում գրառման մեջ հայտնել է, որ Մեքքայի շրջանում անօդաչու թռչող սարք է խոցվել և ոչնչացվել։
Մեկ այլ գրառման մեջ նա տեղեկացրել է, որ հակաօդային պաշտպանությունը որսացել և ոչնչացրել է Նաջրանի ուղղությամբ հութի զինյալների արձակած երկու բալիստիկ հրթիռ։ Նա հավելել է, որ հրթիռները խոցելուց հետո բեկորներ են ընկել, վնասը գնահատվում է։