Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով ապագա նախագահներին արգելվում է փոփոխություններ կատարել Օվալաձև աշխատասենյակում

4 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրաման, որը, նրա խոսքով, պետք է կանխի ապագա նախագահների կողմից Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում որոշակի փոփոխություններ կատարումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Թրամփն իր նախագահական երկրորդ ժամկետի ընթացքում արմատապես փոխել է նախագահի պաշտոնական աշխատասենյակի տեսքը՝ այն համալրելով բազմաթիվ ոսկեգույն տարրերով։

«Մենք այն դարձնում ենք ազգային հուշարձան, և ոչ ոքի թույլ չի տրվի դիպչել դրան, հիմար մարդկանց կողմից քանդվել կամ ապամոնտաժվել՝ մեկ այլ, փոքր-ինչ տարբեր ձևով ինչ-որ բան կառուցելու նպատակով», - նոյեմբերի 5-ին լրագրողներին ասել է Թրամփը։

Այս հրամանի ընդունումից մի քանի ամիս առաջ Թրամփը հրահանգել էր ամբողջությամբ քանդել Սպիտակ տան արևելյան թևը։ Այդ նախագիծն իրավական մի շարք վիճարկումների առիթ է դարձել։ Նախագիծը հավանության է արժանացել նաև ԱՄՆ Կոնգրեսի կողմից։ Շինարարական աշխատանքները շարունակվում են, և նախատեսվում է այդ տարածքում կառուցել նոր հանդիսությունների սրահ։

ԱՄՆ նախագահներն իրավասու են որոշակի փոփոխություններ կատարել Սպիտակ տանը, սակայն խոշորածավալ նախագծերի իրականացման համար անհրաժեշտ է Կոնգրեսի թույլտվությունը։

Նոյեմբերի 5-ին Թրամփի ստորագրած գործադիր հրամանով Օվալաձև աշխատասենյակը և դրան հարակից որոշ սենյակներ հռչակվում են ազգային հուշարձան։ Փաստաթղթում միևնույն ժամանակ նշվում է, որ հրամանը չի «սահմանափակում նախագահի լիազորությունները՝ վերաձևավորելու հուշարձանի ներքին հարդարանքը, ընտրելու կահավորանքը կամ կատարելու սովորական գործառնական և անվտանգության հետ կապված փոփոխություններ, որոնք էականորեն չեն վնասում հուշարձանի պատմական կառուցվածքը կամ ճարտարապետական բնույթը»։

Թրամփի խոսքով՝ այս հրամանն «անհնար կդարձնի, որ որևէ մեկը երբևէ քանդի այս անհավանական տարածքը»։

«Մենք սիրում ենք Օվալաձև աշխատասենյակը, և այն խորհրդանիշ է, ինչպես հենց Սպիտակ տունը։ Այն մեր երկրի և մեր երկրի հզորության խորհրդանիշն է», - ասել է Թրամփը՝ հավելելով, որ վերջին ամիսներին Սպիտակ տուն այցելած համաշխարհային առաջնորդները դրական են գնահատել աշխատասենյակում իր կատարած դեկորատիվ փոփոխությունները։

Թրամփի խոսքով՝ նախքան իր կատարած փոփոխությունները Սպիտակ տունը և Օվալաձև աշխատասենյակը վերանորոգման կարիք ունեին և գտնվում էին «խիստ վնասված» վիճակում։ Նա նշել է կոտրված պատուհանների, ճաքած պատերի և վնասված քարե տարրերի մասին։

Որպես նախագահ՝ Թրամփն իրավասու է ազգային հուշարձաններ հռչակելու, որոնք իրենց կարգավիճակով նման են ազգային պարկերին։ Հրամանը նախատեսում է, որ ԱՄՆ Ազգային պարկերի ծառայությունը պետք է հոգ տանի Օվալաձև աշխատասենյակի պահպանման մասին՝ «պաշտպանելով դրա պատմական բնույթը, ճարտարապետական ամբողջականությունն ու նախագահական ինստիտուտի հետ ասոցացումը»։

Օվալաձև աշխատասենյակը գոյություն ունի 1930-ականների սկզբից. դրա ստեղծման գաղափարն առաջարկել է ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Դ. Ռուզվելտը։

Հայերեն Русский

Ֆրանսիայի վարչապետն արհմիությունների հետ հանդիպում կանցկացնի 575 000 մարդու մասնակցությամբ բողոքի ցույցերից հետո

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահը տեսազանգի ձևաչափով զրուցել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ

Իրանի և ԱՄԷ-ի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Կինոարտադրության ոլորտում ներդրումների մասնակի վերադարձը կազմել է 100 մլն դրամ․ ԿԳՄՍ նախարար

Քուշները հայտնել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ Բրյուսելում արդյունավետ բանակցությունների մասին

Փաշինյանը համոզված է, որ Հայաստանն ու Թուրքիան առաջիկայում դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն

Շուրջ 30 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում Հայաստանի հուշարձանների ընդգրկումը

«Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը մեր ինքնությունը պաշտպանելու և զարգացնելու մասին է. Փաշինյան

Թատրոնների, համերգային կազմակերպությունների և թանգարանների սեփական եկամուտներն աճել են 112-153 տոկոսով

Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. Ռյուտե