Սամվել Կարապետյանը կալանավորվել է մեկ ամսով

1 րոպեի ընթերցում

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանը մեկ ամսով կալանավորվել է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել Կարապետյանի ձերբակալման մասին։ Նրա և ևս 35 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ին առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու, վստահված գույքը հափշտակելու և փողերի լվացման գործով։ Ըստ Քննչական կոմիտեի՝ ընկերությանը պատճառված ընդհանուր վնասը կազմում է ավելի քան 64 միլիարդ 585 միլիոն դրամ։

Հայերեն Русский