Մայք Ջոնսոնը հրաժարվել է գլխավորել ԱՄՆ Կոնգրեսում հանրապետական կուսակցության ​​խմբակցությունը

2 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը կուսակիցներին տեղեկացրել է, որ նոր գումարման ստորին պալատում չի ստանձնի հանրապետական ​​փոքրամասնության առաջնորդությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Ըստ լրատվամիջոցի՝ Լուիզիաննա նահանգը ներկայացնող Ջոնսոնն իր որոշման մասին հայտնել է Կոնգրեսի՝ նոյեմբերի 3-ին կայացած ընտրություններում հանրապետականների պարտությունից հետո։ ԱՄՆ-ի օրենսդիր մարմնի ստորին՝ Ներկայացուցիչների պալատում, որի աշխատանքները վերսկսվելու են 2027 թվականի հունվարի 3-ից, մեծամասնություն են կազմելու Դեմոկրատական ​​կուսակցության ներկայացուցիչները, որոնք էլ ընտրելու են խոսնակի։ Այդ պաշտոնը նշանակությամբ երրորդն է ԱՄՆ պետական աստիճանակարգում։ Հատկանշական է, որ դեմոկրատների խմբակցության առաջնորդ Հակիմ Ջեֆրիսը կարող է դառնալ այս պաշտոնը զբաղեցրած առաջին աֆրոամերիկացին։

Նոր գումարման Ներկայացուցիչների պալատում հանրապետականների խմբակցությունը կարող են գլխավորել այս կուսակցության ներկայիս խորհրդարանական առաջնորդ Սթիվեն Սքալիսը կամ Պալատի իրավաբանական հարցերի կոմիտեի նախագահ Ջիմ Ջորդանը։

Միացյալ Նահանգներում նոյեմբերի 3-ին տեղի ունեցած միջանկյալ ընտրություններում ամերիկացիներն ընտրել են 100 սենատորներից 35-ին, ինչպես նաև Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 պատգամավորներին։ Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդած վերջին տեղեկություններով՝ դեմոկրատները մեծամասնություն են կազմելու Կոնգրեսի երկու պալատներում, որոնցում ներկայում գերիշխում են հանրապետականները։

 

Հայերեն Русский

ԵՊՀ-ում կայացել է «Մեքսիկա. ժողովուրդ, հոգի և ավանդույթներ» ցուցահանդեսի բացումը և դեսպանի գրքի շնորհանդեսը

Սենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամարտությանը

Ջեյ Դի Վենսն ընտրություններում հանրապետականների պարտությունը պայմանավորել է Իրանի հետ հակամարտությամբ

Հայկական ծագման մի շարք ապրանքատեսակներ Միացյալ Թագավորություն կարտահանվեն զրոյական մաքսատուրքով

Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների միջև եռակողմ հանդիպում անցկացնելու շուրջ բանակցություններ են ընթանում

Մայք Ջոնսոնը հրաժարվել է գլխավորել ԱՄՆ Կոնգրեսում հանրապետական կուսակցության ​​խմբակցությունը

Նիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել Քամ Ղաֆֆարիանին

Հնդկաստանում «Մուրասու» ցիկլոնի հետևանքով երկու մարդ է մահացել

Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին