Հակակոռուպցիոն կոմիտեն Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնել և այն փոխանցել Քննչական կոմիտե

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեն Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցության  նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնել և այն փոխանցել Քննչական կոմիտե։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը։

«Քրեական վարույթը նոր ենք ստացել Հակակոռուպցիոն կոմիտեից։ Այս պահին կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ։ Այս պահին չեմ մտաբերի, թե ինչ հոդվածով է քրեական վարույթ նախաձեռնվել, միայն գիտեմ, որ կոռուպցիայի հետ է կապված»,- ասել է Արթուր Պողոսյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու որոշում էր կայացրել։

 

Հայերեն Русский