Փաշինյանն ու Մեցոլան կարևորել են երկխոսության շարունակականությունը, քննարկել տարածաշրջանային նշանակության հարցեր
1 րոպեի ընթերցում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան կարևորել են Հայաստանի և Եվրոպական խորհրդարանի հարաբերությունների բարձր մակարդակը։
Այդ մասին հայտնում է Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակիցը՝ մանրամասներ ներկայացնելով ՀՀ վարչապետի և Եվրոպական խորհրդարանի նախագահի՝ Բրյուսելում կայացած հանդիպումից։
ՀՀ վարչապետն ու Եվրախորհրդարանի նախագահը նաև կարևորել են երկխոսության շարունակականությունը և քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր։
Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետն ու ԵԽ նախագահը փոխանակվել են նվերներով։
Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդարանի նախագահին է ներկայացրել 2026 թվականի մարտի 11-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից Եվրոպական խորհրդարանին ընծայված «Արմատագիր երկխոսության ուժը» հայոց այբուբենի հուշաքանդակի մանրակերտը։ Իսկ Ռոբերտա Մեցոլան ՀՀ վարչապետին նվիրել է Եվրոպական խորհրդարանի բրոնզե հուշամեդալը։