Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում

2 րոպեի ընթերցում

Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը աշխատանքներ է տանում կենսաթոշակ նշանակելիս աշխատանքային ստաժի հաստատումը հեշտացնելու և քաղաքացիների անհարկի դատական գործընթացներից խուսափելու ուղղությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանն այս մասին ասել է Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում պատասխանելով պատգամավոր Զարուհի Բաթոյանի հարցերին։

Բաթոյանը բարձրացրել է արխիվներից ստաժի վերաբերյալ տեղեկությունների ուշ կամ ոչ ամբողջական տրամադրման խնդիրը՝ նշելով, որ դրա հետևանքով քաղաքացիները դժվարությունների են բախվում կենսաթոշակի նշանակման հարցում։ Նա հետաքրքրվել է՝ նախատեսվո՞ւմ են գործընթացը պարզեցնող լուծումներ։

Թորոսյանն ընդունել է խնդրի առկայությունը՝ նշելով, որ այն վերաբերում է բազմաթիվ քաղաքացիների։ Նախարարի խոսքով՝ աշխատանքներն ընթանում են երկու ուղղությամբ՝ որոշ դեպքերում ստաժը հաստատված համարելու հնարավորությունների ընդլայնում և ներքին վարչարարության բարելավում՝ դատական նախադեպերը հաշվի առնելով։

«Եթե մենք անխուսափելիորեն պետք է պարտվենք դատարանում, իմաստը ո՞րն է գնալ դատարան, ռեսուրսներ ծախսել, մեր քաղաքացիների նյարդերը և ոչ միայն նյարդերը վատնել դրա վրա։ Կարելի է միանգամից նշանակել այդ կենսաթոշակը, եթե մենք ունենք նախադեպեր նաև այդպիսի գործերով»,- ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ մի շարք գործատուների մոտ աշխատած տարիների ստաժը հաստատված համարելու հնարավորություններն արդեն ընդլայնվել են՝ անկախ արխիվից ներկայացվող փաստաթղթերից։ Այդ ուղղությամբ աշխատանքը շարունակվում է։

Միաժամանակ Թորոսյանը նշել է, որ ստաժի հաշվարկից ամբողջությամբ հրաժարվելը կարող է արդարության խնդիր առաջացնել ավելի երկար և ավելի կարճ ժամանակ աշխատած քաղաքացիների միջև։

Հայերեն

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ

«ՀայՓասը» գրասենյակ է բացել Շիրակի մարզում

Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու պայմանների մասին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ու Չեխիայի դեսպանը քննարկել են ՀՀ–ԵՄ գործակցությունը և տարածաշրջանային զարգացումները

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդը

Նոյեմբերի 3-ի միջոցառումների անոնս

Նպաստով բարեկեցություն չի կարող լինել. Թորոսյանը պարզաբանել է անապահովության գնահատման նոր համակարգի սկզբունքները

Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում

Թբիլիսիում հետիոտնային կամրջի վրա բռնկված հրդեհը մարվել է

Ճապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճը