Ճապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ​​ինստիտուտում տեղի է ունեցել նույն ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճի վերանորոգման ծրագրի ավարտական հանդիսավոր ​​արարողությունը՝ իրականացված Ճապոնիայի կառավարության «Grassroots» մշակութային ծրագրերի դրամաշնորհային աջակցության շրջանակում:

Արարողությանը ներկա էին ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ պարոն ԱՈԿԻ Յուտական, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական պարոն Արման Անդրիկյանը, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական​ինստիտուտի ռեկտոր պարոն Տիգրան Սիմոնյանը, ինչպես նաև ինստիտուտի ղեկավար կազմը, ուսանողներ և հյուրեր։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է դեսպանության տարածած հաղորդագրությունից, Ճապոնիայի կողմից տրամադրվել է 91,088 ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհ՝ ձյուդոյի և կարատեի դահլիճը վերակառուցելու և կահավորելու նպատակով։ Վերակառուցումից և վերանորոգումից հետո դահլիճի մակերեսն ընդլայնվել է, ինչը հնարավորություն կտա ավելի շատ մարդու մարզվել բարելավված պայմաններում։

Արարողությունը մեկնարկել է դեսպան Աոկիի և Տիգրան Սիմոնյանի կողմից ժապավենը կտրելով, ինչով պաշտոնապես ազդարարվել է վերանորոգված մարզադահլիճի բացումը։ Ծրագիրը շարունակվել է ձյուդոյի և կարատեի մարզիկների ցուցադրական ելույթներով, որոնք ներկայացրին իրենց հմտություններն ու կարգապահությունը։

Ելույթներից հետո շնորհավորական խոսքով հանդես են եկել Տիգրան Սիմոնյանը և դեսպան Աոկին: Սիմոնյանը նշել է, որ նոր դահլիճը հնարավորություն կտա առավել արդյունավետ կերպով կազմակերպելու կրթական գործընթացը։ Նա ընդգծել է, որ այս իրադարձությունը ոչ միայն կրթական կամուրջ է Հայաստանի և Ճապոնիայի համար, այլև կարող է նպաստել փոխադարձ հետաքրքրությունների ու համագործակցության զարգացմանը։

Դեսպան Աոկին ընդգծել է, որ ճապոներենում ձյուդոյի կամ կարատեի դահլիճը կոչվում է «դոջո» (DOJO)։ «Դոջո» բառը բաղկացած է երկու մասից՝ «դո» (do), որը նշանակում է «ուղի», և «ջո» (jo)՝ «վայր»։ Այսպիսով, «դոջո»-ն «Ուղու վայր» է։ Այն ոչ միայն մարտարվեստի հնարքներ սովորելու, այլև ֆիզիկապես ու մտավորապես զարգանալու վայր է։ Նա հույս հայտնեց, որ այս «դոջո»-ն կդառնա ևս մեկ կամուրջ երկու երկրների միջև և կնպաստի ապագայում նրանց բարեկամության ամրապնդմանը։

Հայերեն English Русский

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ

«ՀայՓասը» գրասենյակ է բացել Շիրակի մարզում

Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու պայմանների մասին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ու Չեխիայի դեսպանը քննարկել են ՀՀ–ԵՄ գործակցությունը և տարածաշրջանային զարգացումները

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդը

Նոյեմբերի 3-ի միջոցառումների անոնս

Նպաստով բարեկեցություն չի կարող լինել. Թորոսյանը պարզաբանել է անապահովության գնահատման նոր համակարգի սկզբունքները

Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում

Թբիլիսիում հետիոտնային կամրջի վրա բռնկված հրդեհը մարվել է

Ճապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճը