2027-ին նախատեսվում է ներդնել տարեցների խնամատարության ծրագիր

2 րոպեի ընթերցում

Հայաստանի 2027 թվականի պետական բյուջեի նախագծում նախատեսվել է տարեցների խնամատարության նոր ծրագիր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այս մասին հայտնել է  Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ այն գործելու է երեխաների խնամատարության նման տրամաբանությամբ։

Նրա խոսքով՝ տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց աջակցության ծրագրի համար նախատեսվում է հատկացնել 6 միլիարդ դրամ՝ 2026 թվականի հաստատված բյուջեից 346 միլիոն դրամով ավելի։

«Սրանով նախատեսվում են տարբեր միջոցառումներ՝ ցերեկային խնամքի, շուրջօրյա խնամքի, մեր ենթակայությամբ գործող խնամքի հաստատությունների շենքային պայմանների բարելավման միջոցառումները։ Ինչպես նաև մի նոր միջոցառում, որը մինչ այս չի եղել․ դա տարեցների խնամատարության միջոցառումն է՝ մոտավորապես նույն տրամաբանությամբ, ինչ երեխաների խնամատարության միջոցառումն է»,- ասել է Թորոսյանը։

Նախարարը նաև անդրադարձել է երեխաների խնամքին՝ կարևորելով ընտանեկան միջավայրում ապրելու հնարավորությունների ընդլայնումը։

Նրա խոսքով՝ երեխաների հիմնահարցերի ծրագրի ֆինանսավորումը նախատեսվում է հասցնել մոտ 9,3 միլիարդ դրամի՝ ապահովելով շուրջ 59 տոկոս աճ։ Ծրագիրը ներառում է խնամատար ընտանիքներում երեխաների խնամքը, ցերեկային կենտրոնների ծառայությունները և այլ միջոցառումներ։

Թորոսյանը նշել է, որ շուրջօրյա հաստատություններում ծառայությունների անհրաժեշտության դեպքում պետությունը պետք է բավարարի այդ կարիքը՝ միաժամանակ առաջնահերթություն տալով երեխաների՝ ընտանեկան պայմաններում ապրելուն։

Հայերեն English

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդը

Նոյեմբերի 3-ի միջոցառումների անոնս

Նպաստով բարեկեցություն չի կարող լինել. Թորոսյանը պարզաբանել է անապահովության գնահատման նոր համակարգի սկզբունքները

Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում

Թբիլիսիում հետիոտնային կամրջի վրա բռնկված հրդեհը մարվել է

Ճապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճը

Ֆրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաները

Թրամփը հայտարարել է, որ ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում իր աշխատակազմի անդամներին կանխարգելիչ ներում կշնորհի

Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնաս. ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿ

ԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելը