1 րոպեի ընթերցում
Ռուսաստանը չի պլանավորում հարձակվել այլ պետությունների վրա կամ նրանց դեմ հիբրիդային պատերազմներ վարել։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին նեյեմբերի 2-ին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
«Ինչո՞ւ մենք պետք է դա անենք։ Մենք չենք պատրաստվում այս կամ այն երկիրը քանդել», —ասել է Շոյգուն լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը կարող է Արևմուտքի երկրների քաղաքականությունն օգտագործել հենց իրենց դեմ։
«Աստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, երբ Ռուսաստանը ձեր դեմ հիբրիդային պատերազմ կսկսի։ Ապրեք հանգիստ, պետք չէ մեզ վրա հարձակվել, մենք ոչ ոքի վրա չենք պատրասվում (հարձակվել)»,- նշել է նա։