Վերացվել է Թումանյան փողոցում գտնվող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

1 րոպեի ընթերցում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Զվարթ» ՍՊ ընկերության՝ ք. Երևան, Թումանյան փողոց 32/14 հասցեում գործող հանրային սննդի օբյեկտում  իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ նախկինում արձանագրված օրենսդրական պահանջների խախտումները վերացվել են (սննդի կառույցի պատերը  վնասված էին եղել, անհարթ և ոչ նորոգ վիճակում)։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը:  

Հայերեն