Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

1 րոպեի ընթերցում

Իրանը բարձրաձայնել է մի շարք պահանջների, այդ թվում՝ նավթի արտահանման սահմանափակումների վերացման, տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայության կրճատման ու իր բոլոր արգելափակված ակտիվների ապասառեցման մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հոկտեմբերի 31-ին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

Նա ներկայացրել է Իրանի առաջ քաշած մի շարք պայմանները, որոնց կատարումը ճանապարհ կհարթի բանակցությունների համար։

«Մեր պայմանների թվում են Իսլամաբադի հուշագրից հետո սահմանված պատժամիջոցների վերացումը, տարածաշրջանում ԱՄՆ ուժերի թվաքանակի կրճատումը, նավթի արտահանման սահմանափակումների վերացումը և բոլոր արգելափակված ակտիվների, այդ թվում՝ Կատարի հաշիվներում գտնվող միջոցների ապասառեցումը»,- հայտարարել է Արաղչին կատարական Al-Jazeera հեռուստաալիքում։

Իրանի արտգործնախարարը նշել է՝ Թեհրանը պահանջում է նաև Հորմուզի նեղուցով անցնող միակ գործող երթուղի ճանաչել այն, որը համաձայնեցվել է Օմանի իշխանությունների հետ համատեղ։ Իրանը նաև պահանջում է դադարեցնել բոլոր պատերազմները տարածաշրջանում, այդ թվում՝ Լիբանանի հակամարտությունը։

Հայերեն

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ»–ի հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը

Իրանը սպառնալիքի դեպքում պետք է պատրաստ լինի գործել ցանկացած տարածաշրջանում. Մոջթաբա Խամենեի

Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը. Ժաննա Անդրեասյան

Հայաստանում պաշտոնապես ներդրվեց կենսաչափական նոր համակարգը. «ՀայՓաս» ընկերությունը բացեց սպասարկման առաջին կենտրոնը

Երևանում շահագործվող շատրվանների աշխատանքը նոյեմբերի 1-ից կդադարեցվի