COP17-ում ընդունված «Երևանի ուղին» կնպաստի կենսաբազմազանության պահպանությանն ուղղված գործողությունների արագացմանը

9 րոպեի ընթերցում

Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովում (COP17) ընդունված «Երևանի ուղին»  կարևոր քայլ է կենսաբազմազանության պահպանության ոլորտում միջազգային պարտավորությունների իրականացման արագացման և առկա բացերի հաղթահարման ուղղությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին COP17-ի ամփոփիչ մամուլի ասուլիսի ընթացքում նշեց ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերն՝ անդրադառնալով համաժողովի հիմնական ձեռքբերումներին և ընդունված որոշումներին։

Նրա խոսքով՝ համաժողովն արձանագրել է մի շարք նշանակալի արդյունքներ այնպիսի ժամանակաշրջանում, երբ բազմակողմ համագործակցության արդյունավետությունը հաճախ կասկածի տակ է դրվում։

«Չորս տարի առաջ ստանձնվել էին չափազանց հավակնոտ պարտավորություններ։ Պատրաստված զեկույցը ցույց տվեց, որ մենք չենք ընթանում սահմանված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ ուղով։ Սակայն ամենաուշագրավն այն է, որ Կողմերն ընդունեցին այդ իրողությունը։ Ոչ ոք չէր փորձում պնդել, թե մենք ճիշտ ուղու վրա ենք, կամ իրավիճակն այնքան էլ վատ չէ։ Հստակ արձանագրվեց, որ մենք հետ ենք մնում բոլոր 23 նպատակային ցուցանիշների իրականացման հարցում, ընդ որում՝ որոշ ոլորտներում առաջընթացն անհամաչափ է»,- նշեց Շոմեյքերը։

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարություն

Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է

Նա ընդգծեց, որ իրավիճակի գնահատմանը հաջորդել է գործելու պատրաստակամությունը։ Կողմերը որոշել են ձեռնարկել քայլեր, որոնք հնարավորություն կտան արագացնելու կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ առաջընթացը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով այն ոլորտներին, որտեղ առավել մեծ բացեր կան։

Այս համատեքստում գործադիր քարտուղարն առանձնահատուկ կարևորեց «Երևանի ուղին»  նախաձեռնության ձևավորումը։

««Երևանի ուղին» գլոբալ վերանայման վերաբերյալ որոշման առանցքային բաղադրիչն է։ Մենք ընդունում ենք, որ առաջընթացը բավարար չափով արագ և ընդգրկուն չէ։ Հենց այդ նպատակով էլ ձևավորվեց «Երևանի ուղին»։ Երկրները համախմբվեցին և հստակեցրին, թե ինչ քայլեր են պատրաստվում ձեռնարկել առկա բացերը վերացնելու համար։ Սա չափազանց կարևոր ձեռքբերում է»,- ասաց նա։

Շոմեյքերի խոսքով՝ գլոբալ վերանայման վերաբերյալ որոշումը համաժողովի կենտրոնական արդյունքներից է, սակայն դրան զուգահեռ ընդունվել են նաև մի շարք այլ կարևոր որոշումներ։

Մասնավորապես, վերանայվել է գենդերային գործողությունների (կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ապահովում) ծրագիրը, որի շրջանակում ստանձնվել են նոր պարտավորություններ կամ վերահաստատվել նախկինում ստանձնածները։ Անդրադարձ է կատարվել նաև քաղաքների և ենթազգային կառավարման միավորների դերակատարությանը։

Հայաստան

COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում. համաժողովի արդյունքները գերազանցել են սպասելիքները

Գործադիր քարտուղարը կարևորեց նաև բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների հետ աշխատող մարմնի գործունեության կարգի ընդունումը, որը հնարավորություն կտա ընդլայնելու նրանց մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներում և օգտագործելու նրանց գիտելիքներն ու փորձը։

Համաժողովի ընթացքում առանձին որոշումներ են ընդունվել նաև կենսաբազմազանության կորստի հիմնական շարժիչ գործոնների վերաբերյալ, այդ թվում՝ կլիմայի փոփոխության, գյուղատնտեսության և օտարածին ինվազիվ տեսակների հետ կապված խնդիրների ուղղությամբ։

Շոմեյքերն անդրադարձավ նաև ֆինանսական համակարգի դերին՝ ընդգծելով, որ համաժողովի ընթացքում լայն քննարկումներ են ծավալվել հատկապես կենսաբազմազանության համար վնասակար սուբսիդիաների շուրջ։

«Այդքան շատ քննարկումներ վնասակար սուբսիդիաների վերաբերյալ ես երբեք չէի տեսել։ Կրկին բոլորը ճանաչեցին խնդրի գոյությունը և ընդունեցին, որ այժմ անհրաժեշտ է գործել։ Իհարկե, առավել բարդ հարցերի պարագայում մենք չէինք կարող ակնկալել, որ բանակցությունների արդյունքում կստանձնվեն խիստ պարտավորություններ։ Սակայն խնդիրը ճանաչվեց, և դրա շուրջ ձևավորվեցին համագործակցության կոալիցիաներ ու նախագահության առաջատար նախաձեռնություններ»,- նշեց նա։

Նա կարևորեց նաև համաժողովի ընթացքում քաղաքացիական հասարակության լայն ներգրավվածությունը։ Մասնավորապես, դատավորների մասնակցությամբ քննարկվել են կենսաբազմազանության պաշտպանության իրավական մեխանիզմները, ինչպես նաև բիզնեսի համար դրանցից բխող տնտեսական ռիսկերն ու իրավական մարտահրավերները։

Ֆինանսավորմանը նվիրված քննարկումներին մասնակցել են բազմակողմ զարգացման բանկերի, ներդրումային և ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ։

«Քննարկվում էր, թե ինչպես է ստացվում, որ աշխարհում այդքան մեծ ֆինանսական միջոցներ կան, սակայն դրանք չեն ուղղվում անհրաժեշտ ուղղություններով, և ինչպես կարելի է վերաուղղորդել այդ ֆինանսական հոսքերը։ Այս բոլոր քննարկումները տեղի ունեցան այստեղ՝ Երևանում։ Կարծում եմ՝ մենք ստեղծել ենք չափազանց ամուր հիմք՝ առաջընթացի համար»,- ընդգծեց Շոմեյքերը։

Անդրադառնալով համաժողովի մյուս արդյունքներին՝ գործադիր քարտուղարը նշեց, որ ընդունվել են որոշումներ, որոնք գիտելիքները վերածում են գործողությունների։

Որպես օրինակ նա առանձնացրեց կենսաանվտանգության մասին Կարթագենյան արձանագրության շրջանակում իրականացվող աշխատանքները, որոնք ուղղված են սահմանափակ կարողություններ ունեցող երկրներին ռիսկերի պատշաճ գնահատման և կառավարման հարցում աջակցելուն։

Նա հիշատակեց նաև պահպանվող տարածքների և անտառների վերաբերյալ աշխատանքային նոր ծրագրերը, որոնց նպատակն է գիտական վերջին տվյալների հիման վրա բացահայտել էկոհամակարգերի կորստի պատճառները և մշակել դրանց հակազդելու միջոցներ։

Շոմեյքերն անդրադարձավ նաև Կալիի հիմնադրամին՝ ընդունելով, որ դրա գործունեությունը մինչ այժմ այնքան արդյունավետ չի եղել, որքան ակնկալվում էր։

«Այն մինչ այժմ այնքան հաջողված չի եղել, որքան մենք հույս ունեինք կամ որքան պետք է լիներ։ Սակայն այսօր Կողմերը համախմբվեցին և ընդունեցին որոշում, որը մեզ հնարավորություն կտա առաջ շարժվելու»,- նշեց նա։

Խոսելով ստանձնած պարտավորությունների կատարման հաշվետվողականության մասին՝ Շոմեյքերն ընդգծեց, որ ՄԱԿ-ը յուրաքանչյուր անդամ պետության համար առանձին գնահատականներ չի կազմում։ Բարեբախտաբար, կողմերի կառավարությունների մեծամասնությունը ձևավորվում է ժողովրդավարական ընտրությունների միջոցով։ Հետևաբար, ընտրողներն իրենց կառավարություններից հաշվետվություն կպահանջեն։

«Սակայն, ամենակարևորն այն է, որ բնությունն ինքն է մեզանից հաշիվ պահանջելու։ Եթե մինչև 2030 թվականը չկատարենք ստանձնած պարտավորությունները, և կենսաբազմազանության անկումը շարունակվի, կառավարությունները ստիպված կլինեն վճարել անհամեմատ ավելի բարձր գին, քան այն, որը կպահանջվեր, եթե սկսեինք գործել հենց այսօր»,- շեշտեց նա։

Ամփոփելով՝ Շոմեյքերը կարևորեց առկա խնդիրները ճանաչելու, բացահայտելու և դրանց հաղթահարման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը։

«Պետք է ընդունել իրական իրավիճակը, գիտակցել, որ առաջընթացը բավարար արագ չէ։ Պետք է բացահայտել առկա բացերը, գտնել առաջ շարժվելու ուղիները, ապա կանգնել «Երևանի ուղու» վրա և գործել»,- եզրափակեց նա։

Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի հաջորդ համաժողովը տեղի կունենա 2028 թվականին Էկվադորում։

Հայերեն Русский

Հայաստանում պաշտոնապես ներդրվեց կենսաչափական նոր համակարգը. «ՀայՓաս» ընկերությունը բացեց սպասարկման առաջին կենտրոնը

Երևանում շահագործվող շատրվանների աշխատանքը նոյեմբերի 1-ից կդադարեցվի

Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա

Ծանրորդ Գոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարն ԱԱ-ում

Արարատ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին չի հաջողվել երկարաձգել Արևմտյան Սահարայում առաքելության գործունեության ժամկետը. լրատվամիջոցներ

Բյուրականի աստղադիտարանում ներկայացվել է ակտիվ գալակտիկական միջուկների ուսումնասիրությանը նվիրված նոր զեկույց

Միրզոյանն ու Ռաջին քննարկել են Հայատանի և Լիբանանի միջև փոխադարձ վստահության վրա հիմնված գործընկերության զարգացման հարցեր

Փարիզում բողոքի ցույցերի պատճառով հոկտեմբերի 31-ին կփակվի մետրոպոլիտենի 40 կայարան

«Սարդարապատ»-ը Արմավիրի քաղաքային մարզադաշտում առաջին տնային խաղն անցկացրեց «Վան»-ի դեմ. գրանցվեց ոչ-ոքի