Միրզոյանի՝ հանրաքվեով նոր Սահմանադրության մերժման դեպքում հրաժարականի առաջարկը համաձայնեցված չէ. ԱԺ նախագահ

2 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ նոր Սահմանադրության նախագծի մերժման դեպքում իշխանության հրաժարականի տարբերակի վերաբերյալ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի առաջարկը իշխող կուսակցությունում համաձայնեցված սցենար չէ։ 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Արարատ Միրզոյանն ընդդիմությանն առաջարկել էր աջակցել նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն՝ հիշատակելով այն ժողովրդի կողմից մերժվելու դեպքում իշխանության հրաժարականի տարբերակը։  

ԱԺ նախագահն իր քաղաքական գնահատականն է ներկայացրել հանրաքվեով ՀՀ նոր Սահմանադրության նախագծի հնարավոր մերժման հետևանքների վերաբերյալ։

«Թող տան հնարավորություն, թող ժողովուրդը որոշի։ Ժողովուրդը կորոշի, որ պետք չի, ես կարծում եմ՝ դա կնշանակի նոր քաղաքական իրավիճակ, այդ թվում՝ բացասական մեզ համար, որովհետև իրենք կկարողանան փաստարկել, որ մեր քաղաքական գլխավոր հանձնառությանը ժողովուրդը դեմ է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ ասել է Ռուբինյանը։ 

Ռուբինյանի գնահատմամբ՝ այդ դեպքում ընդդիմությունը իշխանության հեռանալու պահանջը ներկայացնելու ավելի ուժեղ փաստարկ կունենա։

Նա նաև չի համաձայնել սահմանադրական գործընթացը փակուղային համարելու գնահատականին՝ նշելով, որ տարբեր սցենարների քննարկումն ինքնին վկայում է լուծումների որոնման մասին։

Հայերեն Español فارسی Русский

Էրդողանը վերահաստատել է աջակցությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին

Իսպանիայի ընդդիմությունը պահանջել է տրանսպորտի նախարարի հրաժարականը՝ 69 զոհի պատճառ դարձած վթարից հետո

Հույս ունեմ, որ ընդդիմադիր գործընկերները հետևություն արել են. Ռուբինյան

Քննարկվել են ձմռանը ճանապարհների սպասարկման աշխատանքների պատշաճ կազմակերպմանն ուղղված հարցեր

Երևանում անցկացվող COP17 համաժողովի վերջին պաշտոնական լիագումար նիստերն են ընթանում

Նարեկ Կարապետյանը երկարաժամկետ խաղաղության համար անհրաժեշտ է համարում երաշխիքներն ու տարածաշրջանային հավասարակշռությունը

Շրջակա միջավայրի պաշտպանությունը նաև մարդու իրավունքների պաշտպանության հարց է. Երևանում քննարկվել է դատական համակարգի դերը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին

Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում

Եկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրեր. ինչ պետք է իմանալ մինչև վերջնաժամկետը