Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

2 րոպեի ընթերցում

Նիդերլանդների Թագավորությունում անցկացվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ռասիզմի և խտրականության դեմ պայքարի 5-րդ գլոբալ համաժողովի շրջանակում Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է «Պարտավորություններից դեպի հաշվետվողականություն․ կառավարության առաջնորդությունը գործնականում» խորագրով նախարարական պանելային քննարկմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նշված է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրության մեջ։ 

Քննարկմանը մասնակցել են նաև Սուրինամի փոխնախագահ Գրեգորի Ռուսլանդը, Նիդերլանդների Թագավորության ներքին գործերի և թագավորության հարաբերությունների նախարար Պիտեր Հիրման, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ասա Ռեգները, ինչպես նաև տարբեր երկրների նախարարներ, քաղաքապետեր, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

Իր խոսքում նախարար Թորոսյանն ընդգծել է, որ խտրականության դեմ պայքարը պետք է լինի համապարփակ՝ ներառելով ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանությունը, այլև հանրային առողջապահության, զբաղվածության և սոցիալական պաշտպանության ոլորտները։ 

«Այս գործընթացում նախարարը կարևորել է նաև միջգերատեսչական արդյունավետ համագործակցության, վաղ միջամտության և կանխարգելման ծառայությունների զարգացման, աշխատաշուկայում խտրականության դրսևորումների վերացման, ինչպես նաև քաղաքացիական հասարակության հետ սերտ աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը։ Արսեն Թորոսյանն անդրադարձել է նաև կրթության պակասի և խտրականության դրսևորումների միջև կապին՝ շեշտելով իրազեկվածության բարձրացման ու կրթական հաստատություններում հասցեական ծրագրերի իրականացման դերը երևույթի կանխարգելման գործում»,- նշված է հաղորդագրության մեջ։

 

Հայերեն English Français Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ