1 րոպեի ընթերցում
Հյուսիսային Կորեան մեկ տասնյակից ավելի փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի կողմը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով հարավկորեացի զինվորականներին։
Նշվում է, որ հրթիռներն արձակվել են Վոնսան քաղաքի շրջանից, հոկտեմբերի 29-ին՝ տեղական ժամանակով 12:30-ին։ Ներկայում անցկացվում է դրանց թռիչքի հեռահարության և այլ բնութագրերի վերլուծություն, գործակալությանը հայտնել է Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեն։
Շտաբում հայտարարել են, որ ուժեղացրել են հնարավոր լրացուցիչ արձակումների նկատմամբ հսկողությունը՝ դրա հետ մեկտեղ պահպանելով հուսալի պաշտպանական դիրքը՝ ԱՄՆ-ի և Ճապոնիայի հետ տեղեկատվության սերտ փոխանակման շնորհիվ։