1 րոպեի ընթերցում
Իսպանիայում երկու գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է RTVE հեռուստաալիքը՝ վկայակոչելով Կաստիլիա-Լա Մանչա ինքնավար տարածաշրջանի կառավարության ղեկավար Էմիլիանո Գարսիա-Պախեին։
«Մեր ունեցած վերջին տվյալներով՝ զոհվել է 68 մարդ»,- լրագրողներին հայտնել է նա։
Ողբերգական վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 28-ի առավոտյան՝ Մադրիդ-Անդալուսիա արագընթաց երկաթուղիում։ ային գծի վրա։ Մայրաքաղաքից Սևիլիա ընթացող գնացքը բախվել է առջևում կանգնած շարժակազմին։ Երկու վագոն դուրս գալով երկաթուղային գծից՝ գլորվել է բարձրությունից։ Վերջին տվյալներով՝ տուժել է ավելի քան 179 մարդ։
Իսպանիայի տրանսպորտի նախարար Օսկար Պուենտեն հայտարարել է, որ գնացքների բախումը տեղի է ունեցել համակարգչային խափանման պատճառով։ Տարածքում գտնվող վեց գնացքներ կանգ են առել անվտանգության համակարգի անջատման պատճառով։ Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ դիսպետչերները գնացքներից մեկին թույլատրել են շարունակել ընթացքը, մինչդեռ մյուսները մնացել են կանգնած։
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը եռօրյա համազգային սուգ է հայտարարել։