Վարչապետի տեղեկություններով՝ Մեղրիի երկաթգծի գործով անցնում էին նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ

2 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ իր տեղեկություններով՝ Մեղրիի երկաթգծի ռելսերի վերաբերյալ քրեական գործով անցնում էին նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում Փաշինյանն այս մասին ասել է՝ պատասխանելով պատգամավոր Արման Եղոյանին։

«Ես գիտեմ, որ այսպիսի քրեական գործ կա։ Ինչքան գիտեմ՝ նույնիսկ բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ անցնում էին այդ գործով։ Բայց հիմա, անկեղծ ասած, չեմ կարող ասել, թե ինչ վիճակում է, ուր է հասել այդ գործը, ինչ կարգավիճակում է։ Ես հիմա գործընկերներին խնդրեցի՝ ճշտեն, ասեն»,- հայտարարել է վարչապետը։

Եղոյանը հարցը բարձրացրել է ԹՐԻՓՓ-ի շուրջ խորհրդարանական քննարկումների համատեքստում։ Նա հիշատակել է նախկին երկաթգծի ապամոնտաժումն ու ռելսերի վաճառքը՝ հետաքրքրվելով, թե այդ հանգամանքների վերաբերյալ քրեական գործն ինչ ընթացք է ստացել։

Պատգամավորի խոսքով՝ երկաթգիծը քանդվել է 2003 թվականին, իսկ ռելսերը Պաշտպանության նախարարության միջոցով վաճառվել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին։

Եղոյանն առաջարկել է հարցը պահել նաև քաղաքական ուշադրության կենտրոնում՝ նշելով, որ ԹՐԻՓՓ-ի համար ներդրումներ ներգրավելու պայմանները քննադատելիս անհրաժեշտ է անդրադառնալ նախկին ենթակառուցվածքի հետ կատարվածին։

Փաշինյանը հայտնել է, որ գործընկերներից արդեն խնդրել է ճշտել գործի վերաբերյալ տեղեկությունները և դրանք ստանալու դեպքում կբարձրաձայնի։

Հայերեն English Русский

Բռնագանձված ապօրինի գումարները կկենտրոնացվեն անձեռնմխելի հաշվում, իսկ գոյացած տոկոսներն ամբողջությամբ կուղղվեն կենսաթոշակներին. Նիկոլ Փաշինյան

Վարչապետը քննադատել է ԹՐԻՓՓ-ի համար երաշխավոր փնտրելու մոտեցումը

Հոկտեմբերի 29-ի միջոցառումների անոնս

Բնապահպանական խնդիրների լուծման գործում ջանքերի համադրումն ունի մեծ կարևորություն. Պատրիկ Բրունինգս

Փաշինյանի կարծիքով՝ քաղաքական ուժերն իրենց խոսքի համար պետք է պատասխան տան ընտրություններում

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 64-ի

Միրզոյանի խոսքով՝ երրորդ երկրների միջոցով Ադրբեջանում պահվող հայերին այցելելու փորձերը չեն հաջողվել

Եվրահանձնաժողովում չեն բացառել ռուսական գազի ներմուծումն Ուկրաինայում հակամարտության կարգավորումից հետո

ԱԳՄԱ նախարարը չի համաձայնել խաղաղության պայմանագրի ստորագրումը հետաձգելու մասին պնդմանը

Վարչապետն առաջարկում է հրապարակային քննարկել ընդդիմության ճգնաժամն ու քաղաքական համակարգի կայացման խնդիրները