1 րոպեի ընթերցում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հակամարտությունը կավարտվի այն ժամանակ, երբ ինքը դա ցանկանա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNBC-ն։
«Ինչ-որ մեկն ինձ հարցրեց. «Ե՞րբ կավարտվի Իրանի հետ պատերազմը»։ Ես պատասխանեցի. «Այն ժամանակ, երբ ցանկանամ, որ այն ավարտվի», - ասել է Թրամփը Տեխասում կայացած հանրահավաքի ժամանակ։
Թրամփը հավելել է, որ «դա կլինի շատ արագ, բայց մենք պետք է այն ավարտենք, ինչպես հարկն է»։ Նա նշել է, որ պետք է լինի «լիարժեք հայտարարություն», որ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա։
Ամերիկյան լրատվամիջոցները վերջին շաբաթներին չեն բացառել Իրանի ուղղությամբ հարվածների վերսկսումը նոյեմբերի 3-ին կայանալիք ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո։
Հունիսի 18-ի գիշերը ԱՄՆ-ն և Իրանը հուշագիր են ստորագրել, որը նախատեսում էր փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ։ Փաստաթուղթը նախատեսում էր, մասնավորապես, Իրանի նկատմամբ սահմանված ԱՄՆ-ի ծովային շրջափակման չեղարկում՝ Թեհրանի կողմից կենսականորեն կարևոր նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը բացելու դիմաց։ Սակայն ավելի ուշ կողմերը դադարեցին կատարել հուշագրի պայմանները։