1 րոպեի ընթերցում
Հոկտեմբերի 28-ին Հայաստան կժամանի Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Տոնե Կայզերը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Նշվում է, որ ՀՀ ԱԳՄԱ նախարարությունում կկայանա հանդիպում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ:
Նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։
Նույն օրը նախարարներ Արարատ Միրզոյանը և Տոնե Կայզերը կմասնակցեն նաև Հայաստան-Սլովենիա գործարար համաժողովի բացմանը: