Դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ
1 րոպեի ընթերցում
Քրեական վարույթի շրջանակում դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել գործարար Նարեկ Նալբանդյանի և «Սպայկա» ընկերության ղեկավար Դավիթ Ղազարյանի նկատմամբ։
«Արմենպրես»-ի հարցմանը ի պատասխան՝ այս մասին հայտնել են ՀՀ դատախազությունից։
«Քրեական վարույթի շրջանակում դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ն.Ն.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու նպատակով հակամրցակցային գործունեությունը) և Դ.Ղ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 284-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու նպատակով հակամրցակցային գործունեությունը) և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով շորթում)»,- հայտնեցին ՀՀ դատախազությունից:
Նրանց նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը։