Սաուդյան Արաբիան և Եմենի հութիները հայտնել են նոր հարվածների մասին

2 րոպեի ընթերցում

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտնել է Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիների կողմից արձակված անօդաչու թռչող սարքեր ոչնչացնելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  այս մասին X-ում գրառման մեջ նշել է կոալիցիայի խոսնակ Թուրքի ալ-Մալիքին։

«Հարավային շրջանի ուղղությամբ հութի ահաբեկչական զինյալների կողմից արձակված 4 անօդաչու թռչող սարք է որսվել և ոչնչացվել»,- նշել է նա։

Խոսնակը հավելել է, որ հակաօդային պաշտպանությունը որսացել և ոչնչացրել է հութիների կողմից Արևելյան շրջանի ուղղությամբ արձակված 3 բալիստիկ հրթիռ։

Al Jazeera-ի փոխանցմամբ՝ Եմենի կառավարական ուժերը հայտնել են, որ 24 ժամվա ընթացքում իրականացրել են 1276 գործողություն՝ «չեզոքացնելով» հութիների մոտ 382 մարտիկի։

Տեղեկություններ են հաղորդվել, որ ոչնչացվել կամ վնասվել են 140 միավոր ռազմական տեխնիկա և ծանր սպառազինություն, ինչպես նաև զենքի և զինամթերքի մի քանի պահեստ։

Հութիներին պատկանող լրատվամիջոցները հաղորդել են, որ Եմենի կառավարական ուժերն ավիահարվածներ են հասցրել Թաիզի նահանգում գտնվող Մոխա քաղաքի մի քանի հատվածի և դրա նավահանգստի ուղղությամբ։

Հութիների խոսնակ Յահյա Սարին հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Սաուդյան Արաբիայի ռազմական ինքնաթիռները 119 ավիահարված և հրթիռային հարձակում են իրականացրել մայրաքաղաք Սանայում և մի քանի նահանգում քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ:

«Այս հարձակումները, որոնք իրականացվել են Խամիս Մուշաիտ և ատ-Տաիֆ ավիաբազաներից  F-15 և Typhoon կործանիչներով, ինչպես նաև Ջիզանից արձակված հրթիռային հարձակումները հանգեցրել են քաղաքացիական զոհերի», - նշել է նա X-ում գրառման մեջ։

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան աջակցում է Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարությանը։ Վերջին շաբաթներին կողմերի միջև ինտենսիվ ռազմական գործողություններ են ընթանում։

Հայերեն Русский

ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, շուկայականից էականորեն ցածր գներով ստվերային շրջանառվող օղիների դեպքեր

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանն ԱԱ-ի բրոնզե մեդալը կարևոր նվաճում է համարում

ԱԺ նախագահն առաջարկում է Հոկտեմբերի 27-ի գործի չբացահայտման վերաբերյալ հարցերն ուղղել Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին

«Wizz Air» ավիաընկերությունը գործարկել է չվերթներ դեպի Նիդեռլանդներ

Նիդեռլանդները ֆինանսական աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ անհետ կորած անձանց որոնման գործընթացում

Սաուդյան Արաբիան և Եմենի հութիները հայտնել են նոր հարվածների մասին

ԵՄ խորհուրդը 4,7 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային ցուցաբերված ռազմական օգնության ծախսերը փոխհատուցելու համար

Նարեկ Կարապետյանը բարձրացրել է գյուղատնտեսության նախարարություն ստեղծելու հարցը

Երևանում և Գյումրիում նախատեսվում է ապահովել կայուն շուրջօրյա ջրամատակարարում․ Առնակ Ավետիսյան

Նիդեռլանդները ցանկանում է Հայաստանին աջակցել ծաղկի արտահանման նոր շուկաներ գտնելու հարցում