Գերմանիայում գիշերը մարել են «Արծվի բույն» պատմական շենքի հրդեհը․ մեկ անձ ձերբակալվել է

2 րոպեի ընթերցում

Գերմանիայի Բավարիա երկրամասում հոկտեմբերի 24-ի գիշերը շարունակվել են նացիստական ղեկավարության օգտագործած «Արծվի բույն»՝ Քելշթայնհաուս շենքի հրդեհաշիջման աշխատանքները։ Ոստիկանությունը ձերբակալել է հրդեհին հնարավոր առնչություն ունեցող անձի։  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով գերմանական BR24 հանրային լրատվամիջոցը, հոկտեմբերի 24-ի առավոտյան շենքում բաց կրակ այլևս չի նկատվել, սակայն հրդեհաշիջման աշխատանքների ավարտի մասին պաշտոնական հաստատում դեռ չկար։ Շենքը լրջորեն վնասվել է։

Հրդեհը բռնկվել է հոկտեմբերի 23-ի երեկոյան։ Նախնական տվյալներով՝ այդ պահին շենքում մարդիկ չեն եղել։ Աշխատանքներին մասնակցել է շուրջ 200 ծառայող՝ հրշեջներ, փրկարարներ, լեռնային փրկարար ծառայության աշխատակիցներ և ոստիկաններ։

Հրդեհաշիջումը դժվարացել է շենքի տեղակայման պատճառով․ այն գտնվում է Բերխտեսգադենի մերձակայքում՝ ծովի մակարդակից 1834 մետր բարձրության վրա։ Մեծ հրշեջ մեքենաների համար դեպի շենք տանող ճանապարհը դժվարանցանելի է եղել։

Քելշթայնհաուսը կառուցվել է 1938 թվականին՝ նացիստական ղեկավարության ընդունելությունների համար։ Ադոլֆ Հիտլերն այնտեղ ընդունել է դիվանագետների և օտարերկրյա հյուրերի։ 1952 թվականից շենքը գործում է որպես լեռնային ռեստորան։

 

Հայերեն Русский

Հոկտեմբերի 26-ի միջոցառումների անոնս

Մոսկվայի օդանավակայաններում հոկտեմբերի 24-ին չվերթներ են հետաձգվել և չեղարկվել

Թուրքիայի և Եմենի արտգործնախարարները կքննարկեն հակամարտության կարգավորումն ու նավագնացության անվտանգությունը

Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ

Մոսկվայում Իրանի դեսպանը հայտնել է, թե ինչ թեմաներ է Փեզեշքիանը քննարկելու Պուտինի հետ

Վարչապետը կարևորել է ծնողներին կրթական ծախսերի փոխհատուցման հնարավորության մասին իրազեկելը

Վարչապետը ներկայացրել է Աջափնյակում բնակիչների համաձայնությամբ նոր թաղամաս կառուցելու գաղափարը

Հորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է ութի

Մեկնարկել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթը

Կասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը