Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

1 րոպեի ընթերցում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 23-ին Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, հրապարակի վերակառուցումն իրականացրել է New City Projects ընկերությունը՝ կատարելով 220 միլիոն դրամի ներդրում։ Միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Անուշիկ Ավետյանը։

Նախարարը շնորհավորել է Ծաղկաձորի բնակիչներին քաղաքի օրվա առթիվ՝ ընդգծելով, որ մարզերում տնտեսական ակտիվության խթանումը ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության կարևոր առաջնահերթություններից է։

«Մենք կարևորում ենք ներդրումային ծրագրերի իրականացումը Հայաստանի բոլոր մարզերում, քանի որ դրանք նպաստում են ենթակառուցվածքների զարգացմանը, զբոսաշրջային ծառայությունների ընդլայնմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը և համայնքների տնտեսական ներուժի բացահայտմանը», – նշել է Գևորգ Պապոյանը։

Նախարարի խոսքով՝ մասնավոր ներդրումների ներգրավումը և պետական ու մասնավոր հատվածների արդյունավետ համագործակցությունը կարևոր նշանակություն ունեն համայնքների զարգացման, զբոսաշրջային գրավչության բարձրացման և տնտեսական նոր հնարավորությունների ստեղծման համար։

Հայերեն

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին