CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

4 րոպեի ընթերցում

Վայրի կենդանիների և բույսերի ապօրինի առևտուրը կենսաբազմազանությանը սպառնացող լուրջ մարտահրավերներից է։ Դրա դեմ պայքարը պահանջում է ոչ միայն արդյունավետ վերահսկողություն, այլև միջազգային համագործակցություն, հստակ օրենսդրություն և ժամանակակից գործիքներ։ Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի 17-րդ համաժողովի՝ COP17-ի շրջանակում Հայաստանի բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կենսառեսուրսների կառավարման վարչության պետի պարտականությունները կատարող Տաթևիկ Կիրակոսյանը CITES-ի գլխավոր քարտուղար Իվոն Հիգերոյի հետ քննարկել են Հայաստանում կոնվենցիայի պահանջների կատարմանն ուղղված քայլերը։

«Մեր հիմնական նպատակն է, որ վայրի բույսերն ու կենդանիները մնան իրենց բնական միջավայրում, չանհետանան և պահպանվեն ոչ միայն մեր, այլև ապագա սերունդների համար։ Միջազգային առևտուրն ու գերշահագործումը վայրի կենդանական աշխարհի առջև ծառացած հիմնական մարտահրավերներից են։ Հայաստանը CITES կոնվենցիայի հետ համագործակցության և փորձի փոխանակման մեծ ներուժ ունի։ Մեր կարևորագույն խնդիրներից է ապահովել, որ օրինական առևտուրը լինի կայուն և չվտանգի վայրի կենդանական ու բուսական աշխարհը։ Ուրախ ենք տեսնել, որ Հայաստանն արդեն թվայնացրել է թույլտվությունների տրամադրման գործընթացը։ Տեսնում ենք, որ այս ուղղությամբ զգալի աշխատանք է կատարվել, և հույս ունենք, որ առաջիկայում Հայաստանը նոր քայլեր կձեռնարկի միջազգային ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Իվոն Հիգերոն։

Հայաստանը կոնվենցիային միացել է 2008 թվականին։ 2023 թվականից իրականացված օրենսդրական և կարգավորող աշխատանքների արդյունքում երկիրը բարելավել է իր դիրքը կոնվենցիայի համապատասխանության գնահատման համակարգում՝ անցնելով երրորդ կատեգորիա։ Այժմ աշխատանքներ են տարվում առաջին կատեգորիային հասնելու ուղղությամբ։

«Քննարկել ենք Հայաստանի կողմից իրականացվող օրենսդրական և կարգավորող բնույթի աշխատանքները, այդ թվում՝ տեսչական մարմնի գործողությունները։ Կոնվենցիայի արդյունավետ իրականացումը մեծապես կախված է նաև վերահսկողություն իրականացնող մարմնի աշխատանքից։ Ներկայումս ինտենսիվ աշխատանքներ են տարվում առաջին կատեգորիային հասնելու ուղղությամբ։ Մշակվել են օրենսդրական մի շարք նախագծեր, որոնք վերաբերում են կոնվենցիայի դրույթների խախտմամբ իրականացվող առևտրի արգելմանը և համապատասխան պատժամիջոցների կիրառմանը»,- նշեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կենսառեսուրսների կառավարման վարչության պետի պարտականությունները կատարող Տաթևիկ Կիրակոսյանը։

2023 թվականին ընդունված «Կենդանական աշխարհի մասին» օրենքից բխող կարգավորումները ներառում են նաև անազատ և կիսաազատ պայմաններում, այդ թվում՝ Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվական գործընթացները։ Դրանց նպատակներից մեկը ապօրինի շրջանառության կանխարգելումն է։

«Հանդիպման ընթացքում քննարկել ենք Հայաստանում վայրի կենդանիների ներմուծման, արտահանման և շրջանառության հետ կապված կարևոր հարցեր։ Գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել վերջին երկու տարիներին Հայաստանի կատարած աշխատանքը և աջակցություն հայտնել ոլորտում պետական կառավարման համակարգի զարգացմանը։ Նախարարի կողմից առաջարկություն էր արվել հաջորդ՝ COP22-ը, 2031 թվականին անցկացնել Հայաստանում։ Ես ևս այդ նույն առաջարկն արեցի, և նախնական մեծ պատրաստակամություն ու հետաքրքրություն կա»,- ասաց Հովհաննես Մարտիրոսյանը։

Հովհաննես Մարտիրոսյանի խոսքով՝ այս տարի մի շարք խոշոր գիշատիչ կենդանիներ տեղափոխվել են հատուկ կեցավայրեր։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև նման կենդանիների հետագա խնամքի և պահման պայմանների ապահովման հնարավորությունները։ 

Հայերեն English Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին