Ծանրորդ Աննա Ամրոյանը չի մասնակցի աշխարհի առաջնությանը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, երիտասարդների աշխարհի չեմպիոն Աննա Ամրոյանը չի մասնակցի աշխարհի մեծահասակների առաջնությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ծանրամարտի աշխարհի առաջնությանն ընդառաջ Հայաստանի հավաքականի բաց մարզման ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ծանրամարտի կանանց ընտրանու գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը: 

«Ցավոք, Աննա Ամրոյանը երիտասարդների Եվրոպայի առաջնության ժամանակ վնասվածք ստացավ ու այդ իսկ պատճառով չի մասնակցի աշխարհի առաջնությանը: Եթե մասնակցի, վնասվածքն ավելի կխորացնենք, իսկ Աննան մեր խոստումնալից մարզիկներից է: Հիմա նրան պետք է միայն լիարժեք բուժում: Այս տարի գուցե մինչև տարվա վերջ կստանա իր բուժումները»,- շեշտեց Ներսիսյանը:

Աշխարհի 2026 թվականի առաջնությունում հանդես կգան՝ 65 կգ՝ Գառնիկ Չոլաքյանը, 75 կգ՝ Գոռ Սահակյանը, Տիգրան Կարապետյանը, 85 կգ՝ Ռաֆիկ Հարությունյանը, Մարտին Պողոսյանը, 95 կգ՝ Դավիթ Հովհաննիսյանը, 110 կգ՝ Գարիկ Կարապետյանը, +110 կգ՝ Վարազդատ Լալայանը, 57 կգ՝ Ալեքսանդրա Գրիգորյանը, 77 կգ՝ Ալինա Սուքիասյանը, 86 կգ՝ Էմմա Պողոսյանը, Լիանա Գյուրջյանը։ Այս տարի ծանրամարտի աշխարհի առաջնությունը կկայանա հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 8-ը Չինաստանի Նինբո քաղաքում: Այն առաջին վարկանիշային մրցաշարն է 2028 թվականի Օլիմպիական խաղերից առաջ:

Հայերեն

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին

COP17 միջազգային համաժողովի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը

Յուրաքանչյուր հաջորդ առաջնություն նախապատրաստություն է Օլիմպիական խաղերի համար. Արայիկ Հարությունյան

Հայկական բնության մասին պատմող այգի՝ Երևանի սրտում

Արտաշես Ներսիսյանը չի բացառում, որ ծանրամարտի կանանց հավաքականն առաջիկա աշխարհի առաջնությունում մեդալ կնվաճի

Բուլղարացի ավիացիոն փորձագետը կստանա միջազգային մրցանակ՝ թռիչքների անվտանգության ոլորտում ցուցաբերած առաջնորդության համար. BTA

Հոկտեմբերի 24-ի միջոցառումների անոնս

Մելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղային հրադադար է հաստատվել

Կյանքից հեռացել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը