1 րոպեի ընթերցում
Հորդանանի հարավում՝ Կարակի նահանգի եկեղեցիներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է հորդանանյան Al-Mamlaka հեռուստաալիքը։
Ըստ լրատվամիջոցի աղբյուրի՝ Համուդ եկեղեցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն յոթ մարդ, շուրջ տասը մարդ վիրավորվել է։ Տուժածներից մի քանիսի վիճակը ծայրահեղ ծանր է
Աղբյուրի տվյալներով՝ զինված տղամարդիկ դուրս են եկել ավտոմեքենայից և կրակ բացել Համուդ եկեղեցում անցկացվող հուղարկավորության ժամանակ։